Արմինֆո. 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (նախկին «ՀայՌուսգազարդ»), որը պետական բյուջեին է վճարել 15.6 մլրդ դրամ, որից 177 մլն դրամը - մաքսային տուրքերի գծով, 1.8 մլրդ դրամ – ուղղակի հարկեր (այդ թվում եկամտահարկ և շահութահարկ), 13.6 մլրդ դրամ - անուղղակի հարկեր (այդ թվում` ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ): Ինչպես վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեիհրապարակած տվյալները, առաջատարների հնգյակը պետական բյուջեին է վճարել 31,7 մլրդ դրամի հարկեր, որից 10.5 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ) և 20.4 մլրդ դրամ - անուղղակի հարկեր (այդ թվում`ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ):
Նախորդ տարվա 22-րդ տեղից վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցնում «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, երրորդ հորիզոնական մղելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Չորրորդ տեղում է «Ֆլեշ» ընկերությունը: Հինգ առաջնորդների ցանկը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունը, որը նախորդ տարի 3-րդ տեղում էր: Այնուհետ առաջին տասնյակում են հայտնվել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն`6 տեղ, ՀԱԷԿ-ը (7 տեղ), «Գրանդ Տոբակոն» (8 տեղ), «Սի Փի Էս» ընկերությունը (9 տեղ), «JTI Արմենիա» (10 տեղ) և Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:
«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վճարել է 4.9 մլրդ դրամ, որից 59,5 մլն դրամ մաքսային տուրքեր, 4.7 մլրդ դրամ ուղղակի հարկեր (այդ թվում` եկամտահարկ և շահութահարկ), 162.04 մլն դրամ` անուղղակի հարկեր (այդ թվում` ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ):
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը վճարել է 4,1 մլրդ դրամ, որից ուղղակի հարկերը կազմել են 1.3 մլրդ դրամ, անուղղակի հարկեր`2.7 մլրդ դրամ:
«Ֆլեշ» ընկերության հարկային վճարումները կազմել են 3.6 մլրդ դրամ, այդ թվում` մաքսատուրքեր - 1.9 մլրդ դրամ, ուղղակի հարկեր - 880.1 մլն դրամ և անուղղակի հարկեր - 2.6 մլրդ դրամ:
«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել, BeeLine ապրանքանիշ) վճարել է 3.4 մլրդ դրամ, այդ թվում` մաքսատուրքեր - 443.2 մլն դրամ, ուղղակի հարկեր - 1.8 մլրդ դրամ և անուղղակի հարկեր - 1.3 մլրդ դրամ:
Նշենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում առաջատարների հնգյակում էին «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ԱրմենՏելը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ և «Ալեքս Գրիգը» ընկերությունները, որոնք միասին պետբյուջեին էին վճարել 31.8 մլրդ դրամ, այդ թվում` 6.3 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր և 21,3 մլրդ.դրամ - անուղղակի հարկեր: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.03.2016 թ. կազմել է 480,79 դրամ / դոլար):