Հինգշաբթի, 5 Մայիսի 2016 10:51
Ալեքսանդր Ավանեսով

Լոռու մարզում SMART կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին

Լոռու մարզում SMART կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին

Արմինֆո. Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին: Այդ մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաղորդվել է մայիսի 4-ին Լոռու և Տավուշի մարզեր աշխատանքային այցի ընթացքում:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում, որտեղ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է SMART կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ «Հայաստանի մանուկներ»հիմնադրամի ֆինանսավորմամբ ՏՏ կենտրոնի կառուցման նպատակով ներդրվելու է ավելի քան 3 մլն դոլար: Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխենոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: