Երեքշաբթի, 10 Մայիսի 2016 20:13
Ալինա Հովհաննիսյան

Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում է 2016 թվականի առաջին եռամսյակում աճել է 62.9 տոկոսով

Արմինֆո.Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի I եռամսյակում, նախորդ տարվա համեմատ ավելացել է 62.9%, մինչև 3164.9 հազար տոննա: Այդ թվում, 2091.5 հազ. տոննա (66.1% -ը) բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտին, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

 

Ըստ վիճակագրական տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումների հաշվետու ժամանակահատվածում աճել են 23,4%, մինչև 603.3 հազար տոննա: Օդային փոխադրումներն աճել են 58.8%, մինչև 2.7 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով Հայաստան է ներկրվել 467.4 հազ. տոննա բնական գազ, տարեկան անկումը` 13%: Բեռնաշրջանառությունը նվազել է 3,9%, մինչև 1017.4 մլն տոննա/կմ:

 

Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 1.2%, մինչև

50178.5 հազար մարդիկ: Ընդ որում, ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները նվազել են 1.4%, մինչև 44936.5 հազար մարդ, իսկ ուղևորափոխադրումներն էլեկտրական տրանսպորտով նվազել են 0.2%, մինչև 4779. 8 հազար մարդ: Միևնույն ժամանակ, աճել են օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները`9,7%, մինչև 388.4 հազար մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտով` 1.1%, մինչև 73.8 հազ. մարդ: Ուղևորափոխադրումների շրջանառությունն աճել է 1,9%, մինչև 613,1 մլն. ուղևոր/կմ: