
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին:
ԻնչպեստեղեկացնումէՀՀնախագահիմամուլիգրասենյակը, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նկատի առնելով, որ պրն. Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԱՄՀ հաջորդ գործադիր տնօրենի հետ ևս կձևավորվի նույնքան արդյունավետ և կառուցողական համագործակցություն:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման գործում ԱՄՀ-ի դերը, ընդգծելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության հետ երկարատև փոխգործակցության շնորհիվ մեր երկրում անցած տարիներին զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել: Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, արտաքին բացասական ազդակներին, նախագահի խոսքով, Հիմնադրամի հետ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել հասնել որոշակի առաջընթացի, և Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:
Մեննո Սնելը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստան-ԱՄՀ գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացված ծրագրերի մասին, նշելով, որ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

