Հինգշաբթի, 19 Մայիսի 2016 19:57
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. 2017 թվականն անցումային կլինի Հայաստանի անշարժ գույքի շուկայի զգալի աշխուժացման առումով

Փորձագետ. 2017 թվականն անցումային կլինի Հայաստանի անշարժ գույքի շուկայի զգալի աշխուժացման առումով

Արմինֆո. 2017 թվականն անցումային կլինի Հայաստանի անշարժ գույքի շուկայի զգալի աշխուժացման առումով: Մայիսի 19-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել անշարժ գույքի «Ակցեռն» կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան զգալի աշխուժություն կսկսի ցուցադրել 2018 թվականից:

Որպես հիմնավորում Բաղդասարյանը բերել է Վրաստանի օրինակը, որը, նրա խոսքով, նույնպես գտնվում է անցումային փուլում: Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա ազդող աշխարհաքաղաքական գործոնները բազմաթիվ են: Խոսքը գնում է նաև իրանական շուկայի ակտիվացման մասին, քաղաքական առումով, ինչպես նաև Վրաստանի հետ ավելի խորն ինտեգրման մասին: Միևնույն ժամանակ, աշխարհում ակնկալվում  է տնտեսական իրավիճակի բարելավում, կապված նավթի գների ենթադրվող աճի հետ»,-նշել է նա: Լրացուցաիչ գործոնների շարքում, որոնք ազդում են անշարժ գույքի գործարքների ավելացման վրա, նա նշել է արդյունավետ տնտեսական կառավարումը, ինչի արդյունքն էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանի նշանակումը: Բարձր գնահատելով գերատեսչության ղեկավարի ձեռնարկատիրական քայլերը, Հ.Բաղդասարյանը նշել է. «Եթե նախարարի կողմից նախատեսվածի գոնե 20%-ը կատարվի, ապա հնարավոր կլինի խոսել անշարժ գույքի շուկայի, ինչպես նաև երկրի տնտեսության էական և դրական փոփոխությունների մասին: Անարդյունավետ տնտեսական կառավարման ժամանակն արդեն սպառել է իրեն»,-մեկնաբանել է նա:

Հիփոթեքային վարկավորման առումով փորձագետը նշել է, որ դրա ազդեցությունն անշարժ գույքի շուկայի վրա աննշան է, կապված կնքված գործարքների անբավարար ծավալների հետ: Նրա խոսքով, անշարժ գույքի 100 հազար պայմանագրից միայն 3 հազարն է հիփոթեքային: Այս համատեքստում նա ընդգծել է բանկային համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը`պայմանները և մարման ժամկետները մեղմելու առումով: Նա տեսնում է նաև հարկային և մաքսային քաղաքականությունների վերանայման անհրաժեշտությունը` ներդրումային հոսքերն ավելացնելու համար, որոնք նույնպես բարենպաստորեն կանդրադառնան անշարժ գույքի շուկայի աճի վրա:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկերի հիփոթեքային պորտֆելը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 173.7 մլրդ.դրամ ($ 365.7 մլն) կամ ընդհանուր վարկային ներդրումների 8% -ը, տարեկան աճը`22,1%, եռամսյակային կտրվածքով աճը կազմել է 2,2%, մինչև 12.1%: Համեմատության համար նմշենք, որ 2007-ին այս ցուցանիշն աճել էր ավելի քան 2 անգամ, դանդաղեցնելով աճի տեմպերը 2008-ին, մինչև 54,5%, 2009-ին մինչեւ 4,9%, 2010-ին արագացնելոով մինչև 6.4%, 2011-ին`մինչև 22%, 2012-ին կրկին դանդաղելով մինչև 15% 15% և 2013-ին մինչև 12%:

Նշենք, որ «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիան հանդիսանում է բաժնետիրական ընկերություն, որը հայաստանյանի անշարժ գույքի շուկայում ծավալել է իր գործունեությունը 1993թ.-ից, որի կազմում են անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մի շարք լիիրավ ընկերություններ, իրավաբանական խորհրդատվությամբ, անշարժ գույքի գնահատման ծառայությամբ, նախագծա-շինարարական և համացանցային մարքեթինգով զբաղվող ընկերություններ։ Ընկերությունն իրականացնում է անշարժ գույքի հետ կապված ցանկացած տեսակի գործարքներ՝ առք, վաճառք, վարձակալություն, բնակելի (բնակարաններ, տներ, առանձնատներ, հողամասեր, ամառանոցներ) և առևտրային նշանակության (արտադրական օբյեկտներ) անշարժ գույքի գնահատում։ Ի լրումն նշված ուղղությունների, ընկերությունը վերջին տարիների ընթացքում մեծ հաջողություններ ունի շինարարության, ճարտարապետության և ձևավորման (դիզայնի) ոլորտում։ Ընկերության անձնակազմը համալրված է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող փորձառու մասնագետներով, իրավաբաններով, շինարարներով, ճարտարապետներով և դիզայներներով, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերում։ Բացի այդ, հեշտացնելով  հաճախորդների որոնումները, ընկերության մասնագետները բազմաթիվ ծառայություններ իրականացնում են անվճար հիմունքներով։