
Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձեռնարկությունների գործունեությանը, առաջիկա ծրագրերին, արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

