Արմինֆո.Հայաստանը երկու անգամ ավելացրել է պանրի մատակարարումները դեպի ռուսաստանյան շուկա, մինչև 1 հազար տոննա: Այս մասին է տեղեկացնում «Կոմերսանտ»-ը:
Աղբյուրի համաձայն, Ռուսաստանի խանութներում արտասահմանյան պանիրներն առաջին անգամ կրկին սկսեցին ավելանալ, 2014 թվականից ի վեր, երբ սահմանվեցին պատժամիջոցները: Ըստ աղբյուրի, որը հղում է կատարում Կաթ արտադրողների ազգային միության մայիսյան հաշվետվությանը («Սոյուզմոլոկո»), 2016 թվականի առաջին եռամսյակում դեպի ՌԴ պանիրչների ներմուծումը կազմել է 49.3 հազար տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 31%: Ընդ որում, ինչպես նշվում է, հիմնական աճը կազմել է հետևյալ մատակարարներից` Բելառուս - 41%, մինչև 41,8 հազար տոննա, Սերբիա - 87%, մինչև 2.1 հազար տոննա, և Հայաստան - երկու անգամ, մինչև հազար տոննա:
Ռուս արտադրողները պարտվում են բելառուսների հետ մրցակցությունը, առաջին հերթին`գնային առումով: «Կոմերսանտ»-ը բերում է «Սոյուզմոլոկո»-ի գործադիր տնօրեն Արտեմ Բելովի տվյալները, ով հաղորդել է, որ հարևան պետության ներմուծողներն իրենց ապրանքները մատակարարում են բացթողման գներով` 250-255 ռուբլի: Սերբիայի և Հայաստանի ոչ մեծ մասնաբաժինը հիմնականում կազմում են երիտասարդ պանիրները, նշում է փորձագետը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

