
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը մինչև 2017 թվականի ավարտը ներդրումային պորտֆելի ծավալը կավելացնի մինչև 3,3 մլրդ դոլար: Պորտֆելի առնվազն կեսը պետք է բաժին ընկնի Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի համատեղ ինտեգրացիոն նախագծերին, որոնք բանկի մասնակից են, հաղորդում է RG.RU պորտալը:
Դա է նախատեսում բանկի նոր ռազմավարությունը, որը հաստատվել է Աստանայում` բանկի խորհրդի նիստում: Բանկը մտադիր է իր գործունեությունը կենտրոնացնել էներգետիկայի, մեքենաշինության, քիմիական, հանքարդյունահանման և նավթի-գազի արդյունաբերության բնագավառների նախագծերին աջակցության վրա: Բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,2 մլրդ դոլար, որը ներդրված է 6 մասնակից պետություններում` 62 նախագծերում: