
Արմինֆո. «Ատոմէքսպո-2016» ութերորդ միջազգային համաժողովի շրջանակներում 2 օրում կնքվել է 10 մլրդ.դոլարի պայմանագիր: Մայիսի 31-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Նրա խոսքով, 2016 թվականին կազմակերպության պատվերների ընդհանուր պորտֆելը կազմել է 136 մլրդ.դոլար: Իսկ արդեն կնքված պայմանագրերի հետ միասին այս ցուցանիշն արդեն մոտենում է 300 մլրդ.դոլարին: Նա դրական է գնահատել համաժողովի աշխատանքների ընթացքը, որին 55 երկրներից մասնակցել է 4.5 հազար մարդ և 92 ընկերություն: Կնքվել է ավելի լքան 30 համաձայնագիր: Ինչպես նշել է Կիրիենկոն, ատոմային էներգետիկայի զարգացումը հնարավորություն է ստեղծում տարբեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար:
Նշենք, որ ներկայումս «Ռոսատոմ» ընկերություն աշխարհում կառուցում է 34 միջուկային էներգաբլոկ: Ընդ որում, պայմանագրերը կնքվում են ոչ միայն բլոկների շինարարության, այլ նաև 60-100 տարիների համար վառելիքի մատակարարման և կայաների փակման գծով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

