Շաբաթ, 18 Հունիսի 2016 12:19
Ալեքսանդր Ավանեսով

Պուտին. Ռուսաստանը և ԵՏՄ երկրներն առաջարկում նոր տնտեսական միություն ստեղծել

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստին հայտարարել է, որ Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության երկրներն առաջարկում են ստեղծել նոր տնտեսական միություն՝ Եվրասիական գործընկերություն, որի մեջ կմտնեն Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանը, ԱՊՀ երկրները և այլ պետություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՙԱռաջարկում ենք մտածել Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման մասին՝ Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև այն երկրների մասնակցությամբ, որոնց հետո արդեն սերտ հարաբերություններ են հաստատվել՚,-ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով, նոր միության ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսին: ՙՄեր չինացի գործընկերների հետ ծրագրում ենք պաշտոնական մեկնարկ տալ բանակցություններին՚,- նշել է նա: Այդ հարցը կբարձրացվի նաև սեպտեմբերին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ: