Շաբաթ, 18 Հունիսի 2016 12:57
Ալեքսանդր Ավանեսով

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ. ՙՄեր նպատակը ԵՏՄ և Եգիպտոսի միջև փոխշահավետ երկխոսության համար շփման եզրեր գտնելն է՚

Արմինֆո. Հունիսի 17-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

ԵՏՀ նախագահը խոսել է ԵՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի ուսումնասիրման համատեղ հետազոտական խմբի գործունեության մասին: Նա ընդգծել է, որ խմբի նպատակը Եգիպտոսի և ԵՏՄ միջև փոխշահավետ տնտեսական երկխոսության համար շփման եզրեր գտնելն է:

Թարեք Քաբիլն իր հերթին նշել է, որ Եգիպտոսը և ԵՏՄ-ն բախվում են նույն դժվարություններին, և անհրաժեշտ է կողմնորոշվել համագործակցության ձևաչափերի հարցում: Նախարարը նշել է ազատ առևտրի գոտու ձևաչափի հեռանկարայնությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: