Չորեքշաբթի, 22 Հունիսի 2016 15:42
Ալեքսանդր Ավանեսով

«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն կոչ է անում ստուգել տեղեկատվությունը և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից

«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն կոչ է անում ստուգել տեղեկատվությունը և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից

Արմինֆո. «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարզաբանել է մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:  

ՙՕրերս մամուլում տարածվեց իրականությանը չհամապատասխանող, «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ «Այրումե կայարանի մոտակայքում գտնվող կամուրջի վերաբերյալ որոշ տեղեկատվություն: Հեղինակը պնդում է, որ սույն տարածքում տեղակայված անբարեկարգ վիճակում գտնվող կամուրջը պատկանում է «ՀԿԵե ՓԲԸ-ին:

Հայտնում ենք, որ այս հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Կամուրջը երկաթուղու տարածք չի հանդիսանում, այն չի գտնվում Ընկերության բալանսում և Հարավկովկասյան երկաթուղին դրա տեխնիկական վիճակի համար որևէ պատասխանատվություն չի կրում:

2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ին փոխանցված բոլոր երկաթուղային կամուրջները վերանորոգված են և ամրացված, պարբերաբար անցնում են բոլոր անհրաժեշտ տեխնիկական զննումներ:  Իսկ Երևանի լոկոմոտիվային դեպոյում գրանցված դժբախտ պատահարի վերաբերյալ տարածվող լուրերի մասին հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «ՀԿԵե ՓԲԸ աշխատակցի, այլ կապալառու ընկերության աշխատողի հետ՝ բաց հրապարակում շինարարական աշխատանքներ կատարելուց:    

Կոչ ենք անում լրագրողներին ստուգել իրենց տրամադրվող տեղեկատվությունը և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից ու եզրակացություններից՚,- նշվում է ՙՀԿԵ՚ հաղորդագրության մեջ:

«ՀԿԵե ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: