Երկուշաբթի, 27 Հունիսի 2016 17:46
Նաիրա Բադալյան

«Գեոթիմ» ՓԲԸ-ում վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ

«Գեոթիմ» ՓԲԸ-ում վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ

Արմինֆո. «Գեոթիմ» ՓԲԸ-ում, որն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիա, վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ:

 

Լեռնահումքային համալիրի տարածքը, որը նախատեսված է Ամուլսարի հանքավայրի կույտային տարրալվացման համար, ընտրվել է 2013 թվականին, ընկերության աշխատանքային խմբի և ՀՀ կառավարության միջև համատեղ աշխատանքների արդյունքում: Ամուլսարի նախագիծն ընդգրկում է գյուղատնտեսական և անասնապահական նշանակության հողեր, որոնք կազմում են Գնդեվազ համայնքի ծիրանի այգիների 20%-ը: Այսպիսով, ինչպես հայտարարում են ընկերության ներկայացուցիչները, այգիների 80%-ում շարունակվում է բերքահավաքը: Բացի այդ, ընկերությունը որպես բուֆերային գոտիներ պահպանել է ծիրանի ծառերը, ինչն ապացուցում է, որ անգամ ոսկու արտադրության ընթացքում ծառերը կարող են ծաղկել և տալ բերք:

 

2014 թվականի աշնանը միջազգային և տեղական փորձագեների կողմից գնահատվեցին հանքավայրին մերձակա գտնվող հողամասերը, հաշվի առնելով դրանց շուկայական արժեքը: «Գնահատվեց յուրաքանչյուր ծառը, կախված տարիքից և բերքից: Հաշվի առնվեց նաև հողատարածքների վրա գտնվող շինությունների արժեքը»,-հավաստել է ընկերության սոցիալական ծրագրերի գծով մենեջեր Նառա Ղազարյանը:

 

Նախքան հողերի գնման գործընթացի մեկնարկը Գեոթիմի ներկայացուցիչները հետազոտեցին Գորայք, Սարավան, Գնդեվազ և Ջերմուկ համայնքների բնակչության կենսամակարդակը: Արդյունքում, պարզվեց, որ Գնդեվազի հողերի սեփականատերերի 75%-ը տարածքներ ունեն նաև համայնքից դուրս: «Միտքը կայանում էր նրանում, որպեսզի ստացված տվյալներն օգտագործվեն որպես մեկնարկային տվյալներ և հետագայում դիտարկվեն տնտեսությունների զարգացման 2-3 տարիների դինամիկայում: Հասկանալու համար, թե որքանով են այդ մարդիկ խոցելի: Այնուհետև, այդ տվյալների հիման վրա, առաջարկվեց մշակել գյուղի բնակիչների այլընտրանքային եկամուտների ստացման ռազմավարությունը: Մեզ համար դա «տնային աշխատանք էր», որը մենք կատարեցինք մինչև հողերի սեփականատերերի հետ բանակցությունների մեկնարկը»,-հայտարարել է Ղազարյանը:

 

Հողատարածքների գնման գործընթացը մեկնակեց 2016 թվականի փետրվարին: Հանքավայրի գլխավոր հատակագիծը ենթակառուցվածքների հետ միասին կազմում է 279 հողատարածք, որոնք պատկանում են 150 սեփականատերերի: Հողերի սեկանատերերը ծանոթացվեցին հողատարածքների գնահատման սկզբունքներին, ինչպես նաև փոխհատուցման ծավալներին և հողատարածքների փոխանակման հնարավորություններին: Ըստ Ղազարյանի, ընկերությունը հավասար վերաբերմունք ցուցաբերեց բոլորի նկատմամբ, առանց բացառության: «Այնպես չի եղել, որ մեկին առաջարկվի մի գին, իսկ մյուսին` ավելի բարձր գին: Գյուղի բնակիչների հետ գործարքների իրականացման սկզբից մինչև վերջ մենք պահպանեցինք լիակատար հավասարություն»,-հայտարարել է Ղազարյանը:

 

Ըստ ընկերության ներկայացուցիչների գնահատման, հողերի գնման գործընթացն ընթանում է շատ հանդարտ: Հողերի 98%-ը, որոնք ընկել են ենթակառուցվածքի տակ, արդեն ձեռք է բերվել 10/90 սկզբունքով, այսինքն, փոխհատուցման ընդհանուր գումարի 10%-ը վճարվում է հիմա, իսկ մանսացած 90%-ը` մի քանի ամիս անց: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ գործընթացի սկզբոմ որոշակի անվստահություն կար,, անհանգստություն, ինչպես գործարքի, այնպես էլ փոխհատուցման առումով: Սակայն, շատ շուտով հողերի սեփականատերերը գիտակցեցին, որ ընկերությանը կարելի է վստահել, իսկ գլխավորը` գյուղացիներին ձեռնտու է այս գործարքը:

 

Ողջ գործընթացը կառուցված է կամավոր հիմունքների վրա, նշում են ընկերությունում: Ներկայիս դրությամբ միայն 3 դեպքերով է գործի դրվել «հանրային շահի առաջնային մեխանիզմը», այն էլ, հիմնականում, գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով, հայտարարել են ընկերությունում:

 

Գնդեվազ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Անդրեասյանի խոսքով, գյուղի բնակիչներըւ բողոքելու հիմքեր չունեն: «Ընկերությունը կատարում է հողատարածքների առուվաճառքի պայմանագրի բոլոր կետերը»,-նշել է նա: Ստացված միջոցները նա պատրաստվում է ծախսել իր մյուս հողատարածքի վերակառուցման վրա, ինչպես նաև «այլ նպատակներով»: «Ոչ ոք չի պատրաստվում լքել գյուղը»,-վստահորեն հայտարարել է Անդրեասյանը, նշելով, որ գյուղացիների համար իրական հնարավորություն է ստեղծվել զբաղվել այն գործող, ինչի համար նախկինում չկային անհրաժեշտը միջոցներ:

 

«Եթե մարդը լրիվ անտաղանդ չէ, ապա կարող է կատարել խելացի ներդրում»,-հայտարարել է գյուղի բնակչուհի Ռիտա Խաչատրյանը, որն իր հողակտորը վաճառելով ընկերությանը, իր տան մոտ գնել է երկու նոր հողատկտոր, իր որդիների համար, իսկ մնացած գումարը վստահել է վարկային կազմակերպություններին: Արարատ Հակոբյանը, շահավետ վաճառելով իր մրգատու այգիները, վերանորոգում է տունը և պատրաստվում է զբաղվել բիզնեսով: Վարդան Եղյանը վաճառել է իր հողակտորը և գնել նորը և պատրաստվում է աճեցնել ծիրան, խնձոր և դեղձ:

 

Ընկերության ներկայացուցիչներն զբաղվել են նաև հովիվների հանցերով: «Նախագծի իրականացման արդյունքում հովիվները կկրոցնեն այս արոտավայրերում անասուններ արածացնելու հնարավորությունը, բայց նրանց կառաջարկվեն այլընտրանքային արոտավայրեր»,-նշել է Ղազարյանը, տեղեկացնելով, արդեն տեղի է ունենում ճանապարհի վերանորոգումը` անասունների ավելի հարմարավետ տեղեփոխում կազմակերպելու համար:

 

Դրամական փոխհատուցումից բացի Գեոթիմ ընկերությունը պարտավորվել է 2-3 տարիներին իրականացնել գյուղացիների կենսամակարդակի բարձրացման շրջանակային մեծ ծրագիր: Ծրագրերից մեկը մեկնարկել է 2015 թվականին, որը կոչված է համայնքի բնակիչների համար ապահովել եկամուտների այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, որով նախատեսվում է Հյուսիսյանի Գնդեվազի ոռոգման համակարգի վերակառուցում`նոր այգիների ստեղծման նպատակով: Նախատեսվում է նաև անձնական ֆինանսների կառավարման, արոտավայրերի, փոքր բիզնեսի, գյուղական տուրիզմի կազմակերպման կրթական ծրագրերի իրականացում: Ծրագիրը կոչված է մարդկանց մոտ պրակտիկ ունակությունների ձևավորմանը, մասնավորապես, ջերմոցների կառուցման, անգլերեն խոսալու, խոհարարության, կարուձևի գծով: Այս խնդիրների իրականացմանն արդեն հատկացվել է 90 մլն.դրամ: «Այսպիսով, մենք գյուղի բնակիչներին տրամադրում ենք այն գիտելիքներն ու ունակությունները, որոնց միջոցով նրանք կարող են ստեղծել իրենց շահավետ բիզնեսը, կամ եկամուտների այլընտրանքային մյուս աղբյորները»,-հայտարարել է ընկերության զարգացման ծրագրերի գծով մենեջերը:

 

Հիշեցնենք, որ «Լիդիանը» հիմնադրվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում և հայկական «Գեոթիմ» ՓԲԸ  միակ բաժնետերն է: Վերջինը 2006 թվականին թույլտվություն է ստացել Ամուլսարում որոնողագնահատման աշխատանքներ անցկացնելու համար: 2006 թվականից ի վեր արդեն շուրջ 70  մլն դոլար է ներդրվել երկրաբանական հետախուզման և այլ աշխատանքներում: «Լիդիանի» հիմնական բաժնետերերն են IFC, ՎԶԵԲ և  Newmont Mining Corporation: «Լիդիանը» նախատեսում է 2015-2016 թթ. շուրջ 426 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներ իրականացնել Ամուլսարի նախագծում: Տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, հանքավայրում ոսկու հաստատված պաշարները կազմում են 2,5 մլն ունցիա, կորզման ենթակա է 2,1 մլն ունցիա: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Մեկ ունցիայի արտադրության ծախսերը միջին հաշվով կկազմեն 642 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը` 84%. Ամուլսարի հանքավայրը մեծությամբ երկրորդ պաշարն է Հայաստանում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.11.2025
RUB4.71-0.01
USD382.52-0.09
EUR442.730.36
GBP502.55-0.96
CAD272.64-0.28
JPY24.80-0.02
CNY53.73-0.01
CHF476.962.32