Երկուշաբթի, 4 Հուլիսի 2016 17:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի տարեկան եկամուտները 2016 թվականի հունվար-մայիսին նվազել են 5,3%, ընդ որում` 4,9% -ը` հեռահաղորդակցության հատվածի մասնաբաժինը

Հայաստանի կապի ոլորտի տարեկան եկամուտները 2016 թվականի հունվար-մայիսին նվազել են 5,3%, ընդ որում` 4,9% -ը` հեռահաղորդակցության հատվածի մասնաբաժինը

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 62.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը` 5,3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հասույթի մեջ առյուծի բաժինն ընկել է հեռահաղորդակցության ոլորտին`95.1% կամ 59.1 մլրդ դրամ, տարեկան անկումը`4,9%:

Ըստ վիճակագրության, միայն 2016-ի մայիսին ոլորտի ընդհանուր հասույթն աճել է ընդամենը 0,6%, կազմելով 12,7 մլրդ. դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12 մլրդ դրամ, մայիսի անկումը`0,1%:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստանի կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել էր 66.1 մլրդ դրամ, տարեկան անկումը` 6.4%: Հասույթի ընդհանուր ծավալում 62,7 մլրդ. դրամ է կազմել հեռահաղորդակցության մասնաբաժինը, տարեկան անկումը`7%: