Երկուշաբթի, 4 Հուլիսի 2016 17:34
Նաիրա Բադալյան

Գերմանական բիզնես ասոցիացիան որպես հայկական և գերմանական բիզնեսների միջև կապող օղակ

Գերմանական բիզնես ասոցիացիան որպես հայկական և գերմանական բիզնեսների միջև կապող օղակ

ԱրմԻնֆո. Ապրիլի 12-ին Երևանում բացվեց Գերմանական բիզնես-ասոցիացիայի գրասենյակը (DWV - Deutsche Wirtschafts Vereinigung): Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը, Երևանում DWV գրասենյակի բացումով գերմանական կողմը ցուցադրում է Գերմանիայի համար Հայաստանի կարևորությունը, որպես գործընկերոջ, այդ թվում նաև առևտրա-տնտեսական հարաբերությունների ոլորտում: DWV հայկական գրասենյակի խնդիրների, գերմանացի գործարարների հայկական շուկա դուրս գալու պլանների, ինչպես նաև ապագա արդյունավետ համագործակցության նպատակով գործընկերներ փնտրելու ընթացակարգերի մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրուցում DWV գործադիր տնօրեն Ինգա Մարկվարտը:

 

Դեռ 2013 թվականին Գերմանական բիզնես ասոցիացիան աշխատում էր Երևանում, բայց գտնվում էր վրացական կազմակերպության կազմում: Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանում լայնամասշտաբ ներկայացուցչության ստեղծումը:

 

Գերմանական DWV բիզնես ասոցիացիան երկու տարի բավականին հաջող աշխատեց Հայաստանում: Այնուամենայնիվ, բիզնեսի ծավալներն ավելացնելու նպատակով Վրաստանում և Հայաստանում որոշում ընդունվեց Հայաստանում նույնպես բացել կազմակերպության լայնամասշտաբ ներկայացուցչություն: Հայաստանում DWV անմիջական գործունեությունը թույլ կտա գերմանացի գործարարներին տրամադրել  հայկական շուկայի և տնտեսական հեռանկարների մասին լիարժեք տեղեկատվություն, ինչպես նաև հայ գործարարներին տեղեկացնել գերմանական շուկա դուրս գալու հնարավորությունների մասին: Նշեմ, որ ներկայացուցչության բացման օրը, ապրիլի 12-ին, 27 զուտ տեղական և հայ-գերմանական խառը ընկերություններ հայտարարեցին DWV-ի անդամը դառնալու իրենց պատրաստակամության մասին: Ներկայումս Հայաստանում աշխատում են գերմանական ընկերությունների հետ համագործակցող 700 ընկերություններ: Դա փոքր թիվ չէ, ինչը նույնպես արդարացնում է Հայաստանում մեր ներկայության կարգավիճակը բարձրացնելուն ուղղված որոշումը:

 

Միևնույն ժամանակ, որ երևանյան ներկայացուցչությունը դեռ չի նշանակում, որ արդեն պետք է աշխատենք DWV վրացական գրասենյակից առանձին: Մեր կազմակերպությունը վրացական շուկան դիտարկում է հայկականի հետ համատեղ: Դա լիովին խելամիտ քայլ է, հաշվի առնելով շուկայի մասշտաբները, ինչպես նաև պրակտիկ առումով, քանի որ կազմակերպելով գերմանական պատվիրակությունների այցերը, մենք նրանց միաժամանակ ծանոթացնում ենք ինչպես հայկական, ինչպես նավ վրացական շուկաների հնարավորություններին:

 

Որպես տնտեսական գործընկեր, Հայաստանն ինչո՞վ կարող է հետաքրքիր լինել գերմանական բիզնեսին:

 

Գերմանական բիզնես ասոցիացիան գերմանական ընկերություններին կապում է հայկական ընկերությունների հետ: Այս համատեքստում Հայաստանը Գերմանիային հետաքրքրում է բազմաթիվ տեսանկյուններից: Այդ մասին են վկայում ոչ միայն գերմանացի գործարարների բազմաթիվ հայտերը: Ներկայումս հաջողված բիզնես գաղափարների մեր պորտֆոլիոյում իրականացված ծրագրերի օրինակներ արդեն կան՝  շինարարության, գյուղատնտեսության, խորհրդատվության, բանկինգի, ՏՏ ոլորտներում: Քանի որ մեր գործունեությունն ուղղված չէ տնտեսության որևէ կոնկրետ հատվածին, մենք մեր ծառայություններն առաջարկում ենք շահագրգիռ բոլոր ընկերություններին: Կարող եմ հատուկ նշել տեքստիլ արդյունաբերության ոլորտը, որտեղ արդեն կա տեղական ըներությունների հետ կարգավորված համագործակցություն: Մի քանի տարի առաջ հայկական ընկերություններն սկսեցին պահեստամասեր արտադրել գերմանական կաթսաների համար:

 

Աշխարհի քիմիական խոշորագուն կոնցեռններից մեկը, BASF-ը մեր օգնությամբ գործընկերներ գտավ տեղական շուկայում, գյուղատնտեսական պարարտանյութերի արտադրության ոլորտում: Կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է նաև տարեկան Հարավային Տիրոլ արտահանել 60 տոննա ծիրան, պյուրեի տեսքով: Հայկական պատվիրակությունը մեր օժանդակությամբ կրկին անգամ եղավ Գերմանիայում, գյուղատնտեսության ոլորտում պրակտիկ փորձ ձեռք բերելու համար: Տեղական ֆերմերներն ուղարկվեցին Գերմանիա, սոխի աճեցման տեխնոլոգիային ծանոթանալու նպատակով: Բայց ամենամեծ հեռանկարները տեսնում ենք ՏՏ-լուծումներում, էներգետիկայի և մեքենաշինության համար:

 

Ինչպե՞ս է ընթանում համագործակցության իրականացման գործընթացը Ձեր հաճախորդների հետ:

 

Մենք հանդիսանում ենք արտասահմանյան առևտրա-արդյունաբերական պալատների խոշորագույն ցանցի գործըներ: Հայկական շուկա դուրս գալու ցանկություն ունեցող գերմանական ընկերությունների համար մենք հանդիսանում ենք շփման առումով առաջին դեմք: Նրանք իրենց հայտերն ուղարկում են մեզ, իսկ մենք նրանց տեղեկատվությունը ենք տրամադրում տեղական շուկայի պոտենցիալ գործընկերների մասին, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրում շուկայի օրենսդրական կարգավորումների գծով: Նշեմ, որ հայտերը լինում են տարբեր: Որպես կանոն, նրանք, ովքեր դիմում են մեզ, արդեն ուսումնասիրած են լինում շուկան, և մեզ մոտ են գալիս լիովին հստակ հայտերով, երբեմն էլ մասնակցում են մրցույթների: Միևնույն ժամանակ, մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին, որ կարող ենք խորհուրդներ տալ, բայց չենք կարող մատուցել իրավաբանական օգնություն: Կազմակերպությունը կարող է նաև օժանդակել հուսալի իրավաբան կամ հաշվապահ փնտրելու հարցում:

 

Ինչ եք կարծում, ի՞նչ դժվարություններ են սպասվում նրանց, ովքեր որոշել են դուրս գալ հայաստանյան շուկա, եթե համեմատենք վրացականի հետ:

 

Վրացական շուկան գերմանական ընկերություններին առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ: Այնտեղ ավելի հեշտ է մաքսային մարմինների հետ աշխատելու առումով: Ոչ ռեզիդենտների նկատմամբ կրճատվել են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահանջները: Մեր ընկերության նման ընկերություններին Հայաստանում օրենսդրական առումով հեշտ չէ: Կան բազմաթիվ սահմանափակումներ, օրինակ, նման ընկերությունների անդամության կամ կառավարման ընթացակարգերի պահանջների առումով:

 

Հայաստանն ունի չիրացված մեծ ներուժ, հատկապես վերը նշված հատվածներում: Բացի այդ, Հայաստանն ունի շատ մեծ մարդկային ռեսուրսներ:

 

Ինչպես փորձն է ցույց տալիս, եթե ընկերությունը գտել է իր տեղը, ապա կարող է հաջողությամբ գործել երկրի տարածքում: Ինչպես ասում են գերմանական բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայերի հետ աշխատելը շատ հաճելի է, ինչը նույնպես պակաս կարևոր չէ:

 

Ելնելով սեփական փորձից, ասեմ, որ գերմանական ընկերությունները հատուկ զգուշությամբ են վերաբերվում ներդրումային ռիսկերի գնահատմանը, և այլ երկրների գործարարներից ավելի շատ են խուսափում կանխատեսելի ռիսկերից: Դրա համար էլ աշխատում են սկսել փոքրից, ու միայն դրանից հետո են անցնում լայնամասնշատ նախագծերին:

Նաիրա Բադալյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Արման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլարԱրման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլար
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանաՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
Նախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվիՆախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվի
Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմինՄինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանինԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
Հայաստանի առևտրի հատվածի աճն արագացել էՀայաստանի առևտրի հատվածի աճն արագացել է
Հայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակիՀայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակի
Առաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ովԱռաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ով
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանըԻդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
ԱՄՆ-ը հանդես է գալիս Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման օգտինԱՄՆ-ը հանդես է գալիս Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման օգտին
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ը
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանըԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանը
2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է տարեկան 4,2% - ով2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է տարեկան 4,2% - ով
Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչեւ 12,6 %Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչեւ 12,6 %
Արդյունաբերական հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերական հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
"Արմենալ" գործարանն ավելացրել է ալյումինե արտադրանքի արտադրությունը մինչեւ կես միլիոն տոննա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
16.04.2024
RUB4.20-0.03
USD395.24-0.52
EUR419.98-1.78
GBP491.92-2.46
CAD286.47-1.59
JPY25.56-0.15
CNY54.60-0.07
CHF432.86-0.47