Արմինֆո. Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2016 թվականին նհունիսին արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ տարեկան գնանկումը կազմել է 2,8%, առաջին կիսամյակի գնանկումը`2.1% (տարեկան գնանկումը`1,5%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հունիսի գնաճը ոչ պարենային ապրանքների շուկայում հիմնականում պայմանավորված էր թանկացումներով, որոնք տեղի ունեցան հետևյալ ոլորտներում` այգեգործական սարքավորումներ - 0,7%, գորգեր - 0.6%, խոհանոցային սպասք - 0.5%, կահույք - 0.4%, դեղամիջոցներ - 0,2%, կոսմետիկա և շինանյութեր - 0.1%: Դրան զուգահեռ, 0,1-1,7% էժանացել են` վառելիքը, անձնական հիգիենայի իրերը, կոշկեղենը, տեքստիլը, լվացքի միջոցները, կենցաղային էլեկտրական սարքերը, ոսկերչական իրերը, հագուստը և գործվածքեղենը, գրենական պիտույքները:
Ըստ վիճակագրության, հունիսին բենզինը թանկացել է 2%, իսկ դիզելային վառելիքն էժանացել է 5.4%: Տարեկան կտրվածքով բենզինը և դիզելային վառելիքը համապատասխանաբար էժանացել են` 9.9% և 22.1%, իսկ 2016-ի առաջին կիսամյակում` 9,3% և 22.1%:
Ուսումնասիրված քաղաքներից 6-ում ոչ պարենային ապրանքները հունիսին թանկացել են 0.1-0.5%, 5-ում էժանացել են` 0,4-0,1%: Մայրաքաղաքում, ոչ պարենային ապրանքների գները հաշվետու ամսվա ընթացքում աճել են 0,2%:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում հունիսին 2016 գնանկումը կազմել է 0,5% (տարեկան կտրվածքով, գնանկումը`1.1%), իսկ առաջին կիսամյակում – գնանկումը կազմել է 1% (տարեկան գնանկումը`1,5%):
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

