
Արմինֆո. Հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կրճատելու և քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել բոլոր ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերի կանոնակարգման էլեկտրոնային համակարգ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարը հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարությամբ ներմուծողների համար մշակվել է հուշաթերթ, 15 հիմնական ապրանքների գծով, որը հուլիսի 15-ին կուղարկվել է շահագրգիռ կառույցների համաձայնությանը և արդեն ներկայացվել են կառավարության քննարկմանը, որից հետո այն կհրապարակվի: Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, բոլոր ապրանքների գծով նախատեսվում է էլեկտրոնային համակարգի ստեղծում, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ապրանքը գտնել անվանումով կամ 10 թվից բաղկացած ծածկագրով, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության նոմենկլատուրայով և իրեն համար պարզել տվյալ տեսակի ապրանքի գծով ներմուծման և արտահանման հետ կապվբած բոլոր ընթացակարգերը, ժամկետները, կանոնակարգը, պատասխանատուներին, բողոքարկման համակարգերը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ներմուծողների համար կազմել հուշաթերթ, որպեսզի ապահովի տնտեսվարող սուբյեկտների իրազեկությունը պետական մարմինների պահանջների և ստուգումների օրինականության կան անօրինականության նկատմամբ: Դիտարկվել է ապրանքների այն խումբը, որն ամենից շատ պահանջարկն ունի բնակչության շրջանում: Դրանք են`կարագը և բուսական յուղը, շաքարավազը, ալյուրը և ցորենը, հավի միսը, բանանը և ցիտրուսային մրգերը, բենզինը և դիզելային վառելիքը: