Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2016 11:52
Ալեքսանդր Ավանեսով

Ամուլսարի ոսկու  հանքավայրը յուրացնող Գեոթիմ ՓԲԸ-ն անվանափոխվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի  

Արմինֆո. Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի:  

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Լիդիան Արմենիա ընկերությունից, որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է, դառնալով երկրում խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ, որը ներառելու է Գեոթիմի, Լիդիան Ինթերնեյշնլի, կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանը անհրաժեշտ էր մեկ անվանում, անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար:   

Ավելի քան 10 տարի Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը համաշխարհային շուկայում,  Լիդիան անվանումը ձեռք է բերել մեծ ճանաչում: Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ և տարբերանշանով:  

Գեոթիմի անվանափոխությունը Լիդիան Արմենիայի որևէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես և գործում էր նախորդ անվանմամբ: Լիդիան Ամենիա ՓԲԸ-ն (նախկինում՝ Գեոթիմ ՓԲԸ-ն) գրանցված է Հայաստանում և ընկերության վրա տարածվում են Հայաստանյան բոլոր օրենքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) լրացուցիչ թողարկման շրջանակում 11.390 մլն կանադական դոլարով (1 բաժնետոմսի դիմաց 0,34 կանադական դոլար) ձեռք է բերում Lydian International-ի 33,500,000 սովորական բաժնետոմսեր` մեծացնելով իր բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերությունում,  Lydian International Limited տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է այդ փաթեթի մասնավոր տեղաբաշխման (Private Placement) պայմանները: Այդ ներարկումների նպատակը Ամուլսարի ոսկու կորզման նախագծի բնապահպանական և սոցիալական ներգործության կառավարման միջոցառումների իրականացումն է:

Ներկայում ՎԶԵԲ-ը տնօրինում է ընկերության 12,038,780 սովորական բաժնետոմսերի, ինչը կազմում է ներկայում թողարկված և շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի շուրջ 1,8%: Տեղաբաշխման ավարտին ՎԶԵԲ-ը կտնօրինի ընկերության 45,538,780 սովորական բաժնետոմսեր, ինչը կկազմի թողարկված և տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի շուրջ 6,5%:

Lydian International Limited նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսը նշել է, որ այդ ներդրումները կարևոր դեր են խաղում, առավել ևս, ընկերության` մշակողի կարգավիճակից արտադրողի կարգավիճակի անցման փուլում: Լրացուցիչ ֆինանսական ներարկումները կուղղորդվեն բնապահպանական ծրագրերի և սոցիալական ներգործության մեղմման այլ միջոցառումների ֆինանսավորմանը, այդ թվում կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ծրագրին, ջրի մաքրման կայանքի տեղադրմանը, ինչպես նաև Ամուլսարի նախագծի շրջանակում անցկացվող այլ միջոցառումներին: Ամուլսարի հանքավայրի շինարարության նախագծի իրագործումը մանրազնին կվերահսկվի բանկի և անկախ ֆինանսնական խորհրդատուների կողմից:

Ավելի վաղ «Գեոթիմե ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է, որ այդ միջոցառումներն իրականացվում են Ամուլսարի հանքավայրի զարգացման շրջանակում և լեռնահանքային արդյունաբերության լավագույն համաշխարհային ստանդրատներին համապատասխան:  «Գեոթիմն ու Լիդիան ինթերնեյշնլը պարտավորվել են իրականացնել Ամուլսարի բնապահպանական և սոցիալական կառավարումը միջազգային լավագույն փորձի հիմնա վրա», - նշել է Ալոյանը: Նրա խոսքով, օրերս իրականացված փոփոխված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հրապարակումը և բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ մանրակարկիտ քննարկումները ևս մեկ քայլ են Ամուլսարը համաշխարհային կարգի լավ կառավարվող հանք դարձնելու ուղղությամբ: «ԹեԲմեր ինստիտուցիոնալ ներդրողները, մասնավորապես IFC-ն և ՎԶԵԲ-ը, թեԲ ընկերության ղեկավարությունը պարտավորություն են ստանձնել հանքը զարգացնել հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձի չափանիշներով: Այսօր հանքարդյունաբերությունը աշխարհում ներդրել է ժամակակակից, գործնական տեխնոլոգիական միջոցներ՝ ապահովելու հանքերի անվտանգ գործունեությունը և ես վստահ եմ, որ Հայաստանը նույնպես կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ հանքարդյունաբերություն: Ամուլսարը այդ ուղղությամբ կարևոր քայլ կլինի: Ուզում եմ նաև շեշտել, որ մինչ հանքային ոլորտը աշխարհում տնտեսական բացասական ցիկլի մեջ է, Լիդիանին այդուհանդերձ հաջողվել է ապահովել ծրագրի շինարարության համար անհրաժեշտ ներդրման մեծ մասը: Ծրագիրը զգալի օգուտներ կբերի ևԲ բաժնետերերին, ևԲ Հայաստանի տնտեսությանը», - ասել է Ալոյանը:  

Նշենք, որ ՎԶԵԲ 2009 թվականից կարևոր ռազմավարական ներդրող է Lydian International Limited համար: Եվրաբանկն արդեն աջակցել է ընկերությանը նախորդ չորս տեղաբաշխումների շրջանակում: Մշտական աջակցություն է տրամադրվում լեռնահանքային արդյունաբերության առաջավոր միջազգային փորձի մշակման և ներդրման առումով: ՎԶԵԲ-ը հետևողականորեն աջակցություն է ապահովում  Lydian International Limited-ի հանքավայրերի հետախուզնման և մշակման ծրագրերին:

Նշենք, որ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Lydian International ընկերությունը հանդես է գալիս որպես հայկական «Գեոթիմե ՓԲԸ միակ բաժնետեր, որն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակնան լիցենզիա: Մայիսի 17-ին հրապարակել է Ամուլսարի նախագծի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) թարմացված տարբերակը, որը աննախադեպ է Հայաստանի համար: Փաստաթուղթը, որի մշակմանը մասնակցել են Wardell Armstrong International, Golder Associates, TEC, ERM, Sharde Resoursec, Shape Consulting միջազգային անկախ փորձագիտական ընկերությունները, ինչպես նաև հայկական մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և  կազմակերպություններ, նախապատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ(ի (EBRD) պահանջներին համապատասխան: Հիշեցնենք, որ 2006 թվականից ի վեր նախագծի շրջանակներում  երկրաբանահետախուզական և այլ աշխատանքների համար ներդրումները կազմել են արդեն շուրջ 80 մլն դոլար: Կարևոր բաժնետերերն են միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ IFC և EBRD: Ընկերությունը ծրագրում է 2016-2018 թվականներին շուրջ 370 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներ իրականացնել Ամուլսարի նախագծում, որի տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն (Feasibility Study) ոսկու հաստատված պաշարները հանքավայրում կազմում են 2,5 մլն ունցիա, կորզվող պաշարները` 2,1 մլն ունցիա: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Մեկ ունցիայի արտադրության համար միջին ծախսերը կկազմեն 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը` 87%: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում երկրորդն է` ըստ պաշարների մեծության: Ամուլսարի 370 մլն դոլար ներդրումային արժողությամբ ծրագրի շրջանակում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության գործընթացում (շինարարական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի), և 650-700 աշխատատեղ հանքավայրի շահագործման ողջ ընթացքում` 10 տարուց ավելի: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07