Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2016 17:01
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը

Երևանում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը

Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում հանգամանալից քննարկվեց ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ամփոփեցին վերջին տարիներին ձեռքբերված համաձայնությունների և ընդունված որոշումների շրջանակներում երկկողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Հարությունյանը և Ծյան Քըմինը ստորագրեցին նիստի արձանագրությունը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2017 թվականին, Պեկինում: