Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2016 19:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում իջել են 1.6%

Հայաստանում թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում իջել են 1.6%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն արագացրել են անկման տեմպերը` 1.1%-ից մինչև 1.6%: Ընդ որում, գների ամենամեծ անկումն արձայագրել է պլատինը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, օգոստոսի 22-28-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20523,60 դրամ (շաբաթվա անկումը` 0.2%), արծաթ – 301.43 դրամ է (շաբաթական անկումը`1.4%), պլատինիում – 17055.61 դրամ (շաբաթվա անկումը` 3.7%), պալադիում - 10652,04 դրամ (շաբաթվա անկումը`1.1%):