Ուրբաթ, 26 Օգոստոսի 2016 13:45
Ալեքսանդր Ավանեսով

Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից

Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից

Արմինֆո. Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում,  «Երասխի գինու գործարանե ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

 

«Արմենիա Վայնե ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգունե տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում: -