
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից 2016 թ. հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կազմակերպվում է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես (Հայաստան Էքսպո):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թ. I կիսամյակում Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16,4%-ով, մինչև $113.5 մլն, ինչը պայմանավորված էր ներմուծման՝ 19,2%, $75.7 մլն անկմամբ, արտահանման՝ 10,3%-ով, մինչև $37.8 մլն նվազման պայմաններում:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

