Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 17:08
Ալեքսանդր Ավանեսով

«Ռուսատոմ սերվիս». Հայ մասնագետները գործուն մասնակցություն  ունեն «Ռոսատոմի» մի շարք նախագծերում

«Ռուսատոմ սերվիս». Հայ մասնագետները գործուն մասնակցություն  ունեն «Ռոսատոմի» մի շարք նախագծերում

Արմինֆո. Հայ մասնագետները գործուն մասնակցություն  ունեն «Ռոսատոմի» մի շարք նախագծերում: Այդ մասին  հայտարարել է «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Որպես օրինակ նա նշել է հայ մասնագետեներին մասնակցությունը Իրանում Բուշերի ԱԷԿ

Շինարարությանը: «Նրանք իրենց դրսևորել են որպես բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ», - նշել է Ե.Սալկովը: Նա նաև ընդգծել է, որ այսօր հայ մասնագետներին հրավիրում են մասնակցելու Հայկական ԱԷԿ արդիականացման նախագծին,  մասնավորապես,  այդ նախագծով «Հայատոմ» ԳՀԻ հաղթող է ճանաչվել «Ռուսատոմ սերվիսի» ևս մեկ հայտամրցույթում:

Ինչպես հայտնի է դարձել  ԱրմԻնֆո-ին, Ռոսատոմը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում հանրապետության գործարար հանրուըյան հետ: Այսպես, օրերս երևանում կայացել է Հայաստանից հնարավոր մատակարարների համար միջոցառում, որի ընթացքում «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը և ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը պատմել են Ռոսատոմի գնման ընթացակարգերին մասնակցկության առանձնահատկությունների մասին` ՀԱԷԿ արդիականացման նախագծում տեղական արտադրողներին ներգրավելու նպատակով: Բացի այդ, «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրենն առաջարկել է շարունակել Հայաստանի մասնագետների մասնակցությունն Իրանում Բուշերի ԱԷԿ շինարարությանը: