
Արմինֆո. Իրանը մտադիր է առևտրի կենտրոն ստեղծել Հայաստանում: Ինչպես հաղորդում է iran.ru-ն, այդ մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա Ռեզա Աբասկոլին:
Նրա ասելով, արտասահմանում մեծ թվով առևտրային կենտրոնների ստեղծումն Իրանի գլխավոր գերակայություններից մեկն է: Հայաստանից զատ համանման կենտրոններ կստեղծվեն Թուրքիայում, Ադրբեջանում, Օմանում, Ղազախստանում, Պակիստանում, Աֆղանստանում, Իրաքում, Քենիայումմ Նիգերիայում, Գանայում և ՀԱՀ-ում: Առևտրի կենտրոնների ստեղծումը թույլ կտա ավելի լավ ներկայացնել իրանական ապրանքներն արտասահմանյան շուկաներում: Նաև հայտարարվել է, որ այս տարի իրանական բացառիկ ցուցահանդեսներ կընթանան 28 պետություններում, այդ թվում` Հայաստանում:
Ինչպես հայտարարել է Իրանի արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջը, Իրանը նպատակ ունի ընթացիկ տարում հասնել նավթի արտահանման ծավալների 77,5 մլրդ դոլարի աճի: