Արմինֆո. «Լոքալզ՚ ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում և կմասնակցի հոկտեմբերի 3-5ը Բրազիլիայում կայանալիք ՏՏ Ոլորտի Միջազգային Կոնգրեսին (World Congress on IT):
«Աշխարհի հարյուրավոր մասնակից ընկերություններից հաղթող է ճանաչվել միայն 7 ընկերություն և մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի լավագույն 7 ընկերությունների շարքում՚,– նշում է ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Սոխիկյանը։
ՏՏ ոլորտի ամենամյա Միջազգային Կոնգրեսը (World Congress on IT) հնարավորություն է տալիս ավելի քան 80 երկիր ներկայացնող ՏՏ մասնագետների մասնակցել և քննարկել ոլորտի առկա խնդիրները։ Հատկանշական է, որ 2019 թվականին առաջին անգամ կոնգրեսը անց է կացվելու Հայաստանում։
Հիշեցնենք որ «Լոքալզե-ը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ընտրել համակարգում առկա տուրերից որևէ մեկը, կատարել փոփոխություններ և գնային առաջարկներ ստանալ լավագույն զբոսավարներից առավելագույնը 30 րոպեի ընթացքում։
«Լոքալզե հարթակը կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել և գրավել Հայաստան և Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |