Արմինֆո. Հայաստանում կառավարության ամենամեծ օժանդակության կարիքն ունի մեքենաշինությունը: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
«Իրական հատվածում մեքենաշինությունը հիմքերի հիմքն է: Իսկ մեր մեքենաշինությունը գտնվում է ողբալի վիճակում»,-նշել է փորձագետը: Սակայն, չնայած դրան, ըստ Սաֆարյանի, Հայաստանը Ռուսաստանից ստացել է մեծ պատվեր, քանի որ այդ արտադրությունը հայտնվել է պատժամիջողների ցանկում, ինչը զրկել է մեքենաշինական սարքավորումներ ներմուծել Ուկրաինայից, Գերմանիայից և այլ երկրներից:
«Մենք Ռուսաստանից ստացել ենք 500 անվանումների ցանկ – դրանք և տեխնոլոգիաներ են, և մեքենաշինական արտադրանք: Եվ այս կապակցությամբ Հայաստանին անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը ռուսական կողմի հետ, անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար»,-նկատել է նա:
Նրա կարծիքով, մեքենաշինության զարգացման համար անհրաժեշտ է մշակել հստակ ռազմավարություն, որի համաձայն, այդ ոլորտը կկարողանա ստանալ վարկեր և արտադրել անհրաժեշտ ծավալով ապրանքներ:
Ըստ ՀՀ Ազգային վիճչակագրության տվյալների, մեքենաների և սարքավորումների արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.8 մլրդ.դրամ, արագացնելով աճի տեմպերը մինչև 10.4%, նախորդ տարվա 4% փոխարեն:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

