
Արմինֆո. ՌՈՒՍԱԼ ընկերության Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը յուրացրեց կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը, այն նախատեսված է մթերային կոնտեյներների պատրաստման համար: Այս արտադրատեսակը համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ ունի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ձեռնարկության մամուլի ծառայությունից, կոնտեյներային փայլաթիթեղի փորձնական նմուշներն արժանացել են սպառողների դրական գնահատականին և պատվիրատուներին արդեն առաքվել են արտադրական խմբաքանակներ:
Մինչ ընթացիկ տարվա վերջ ԱՐՄԵՆԱԼ-ը կհասցնի նոր արտադրանքի թողարկումը մինչև ամսական 400 տոննա, իսկ 2017 թ. նախատեսում է հասցնել ամսկան ծավալը 600 տոննայի: Տվյալ արտադրատեսակի սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն է:
«Գործարանի հետագա զարգացման ռազմավարության շրջանակներում մյուս տարի նախատեսվում է տեղադրել կոնտեյներային փայլաթիթեղի հատման ևս մեկ հոսքագիծ», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

