Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2016 17:09
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. Հայաստանը կկառուցի նոր միջուկային էներգաբլոկ, բացառապես ջրաջրային ռեակտորով

Փոխնախարար. Հայաստանը կկառուցի նոր միջուկային էներգաբլոկ, բացառապես ջրաջրային ռեակտորով

Արմինֆո. Հայաստանում կառուցվելիք նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը կներկայացվի երկրի Ազգային ժողովի քննարկմանը: Այս մասին Երևանում ընթացող`Խաղաղ նպատակով ատոմային էներգիա օգտագործող ԱՊՀ երկրների 17-րդ նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալաստյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Ըստ նրա, այն ամենը, ինչ արձանագրվել է ռազմավարական փաստաթղթերում, ՀՀ նոր կառավարությունը հետևողականորեն կիրականացնեի: Նախքան շինարարական աշխատանքների իրականացմանն անհրաժեշտ է կատարել մինչնախագծաային և նախագծային աշխատանքներ: Վերջնական որոշում կայացնելու համար Հայաստանը դեռ ունի 10 տարի: Շուկայում արդեն կան 600 մեգավատ հզորությամբ բլոկներ: «Ակնհայտ է միայն մեկ բան, որ մենք նոր բլոկը պետք է կառուցենք ջրաջրային ռեակտորով», - ընդգծել է փոխնախարարը: Նա նշել է, միջին և փոքր հզորությամբ բլոկներ պատրաստվում են բազմաթիվ երկրներում - Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Ամերիկացիները, օրինակ, զարգացնում են, այսպես կոչված, ցածր հզորությամբ մոդուլային բլոկների ծրագիրը: Իր ծրագիրն ակտիվորեն է խթանում նաև Չինաստան, իսկ Ռուսաստանում երկու ընկերություններ մշակում են միջին հզորությամբ բլեկների նախագծերը: «Կտեսնենք, շուկայում կա որոշակի մրցակցություն, ինչը շատ լավ է», - ասել է փոխնախարարը:

2014 թվականի մարտին ՀՀ կառավաևությունն ընդունեց Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշում, կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգումների հետ: «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ համատեղ պայմանավովել է աշխատել ատոմակայանի ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագծի վրա: Նախատեսվույմ է, որ աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 270 մլն.դոլար պետական արտահանումային վարկ և 30 մլն. դոլար դրամաշնորհ: