Արմինֆո. ՀՀ նոր կառավարությունը մտադիր է շարունակել տարաշաշրջանային նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման քաղաքականությունը: Այս մասին է նշված գործադիրի ծրագրում, որը հոկտեմբերի 20-ինկներկայցվի երկրի խորհրդարանի քննարկմանը:
ՏՏ ոլորտում կառավարությունը բիզնես հանրությնա հետ համատեղ մտադիր է իրականացնել միջոցառումներ, ուղղված պրոբլեմների բացահայտմանը և նոր լուծումներ գտնելուն: Վեց ամսվա ընթացքում կատարել ՏՀՏ-ի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն աջակցող միջազգային կառույցների ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրում, պետական աջակցության ծրագրերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում:
2017 թվականին կատարել`ՏՀՏ-ի ոլորտի խթանման և հայաստանյան շուկա նոր միջազգային ընկերությունների մուտքի ապահովման նպատակով միջազգային հարթակներում առնվազն 2 թիրախային միջոցառումների իրականացում, արտակարգ իրավիճակների համար կիրառվող տվյալների վերականգնման ծրագրի մշակում, ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակում, տեխնիկական զննման կտրոնների փոխարինում էլեկտրոնային համակարգով և տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմների ներդրում, տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայում` հավասար մրցակցային պայմաններ սահմանելով տաքսամոտորային ծառայություններ մատուցողների միջև, միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ճանապարհային ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգի ներդրում, ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների կանոնակարգում, միջազգային չափանիշներին համահունչ որակյալ փոստային ծառայությունների մատուցման նպատակով ազգային փոստային օպերատորի կառավարչի ընտրության մրցույթ: Տեղի կունենա նաև «խելոք քաղաքների» ստեղծման հայեցակարգի մ,շակում:
2018 թվականին կատարել`պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծում, երկու տարվա ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացների կանոնակարգում, ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման նախադրյալների ստեղծում, ավիափոխադրողներին երթուղիների սպասարկման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցում` առցանց համակարգի ներդրման միջոցով։