Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2016 12:41
Ալեքսանդր Ավանեսով

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից Վորոնեժից Երևան կանոնավոր չվերթներ կսկսի

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից Վորոնեժից Երևան կանոնավոր չվերթներ կսկսի

Արմինֆո. «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից Վորոնեժից Երևան կանոնավոր չվերթներ կսկսի իրականացնել, հաղորդում է  «ՌԻԱ Վորոնեժը»: Boeing 737-500 տոմսերի վաճառքն սկսվել է: Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Թռիչքի ժտևողությունը 2 ժամ 10 րոպե է:

Ավելի վաղ նախատեսվում էր թռիչքներն սկսել հոկտեմբերի կեսին, սակայն ավելի շատ ժամանակ է պահանջվել  փաստաղթերի համաձայենցման համար:

«Արմենիա» ավիաընկերությունն սկսել է գործել 2015 թվի վերջին: Հուլիսի կեսից ընկերությունն սկսել է չարտերային չվերթներ իրականացնել դեպի Կիպրոս, Հունաստան, Չեռնորոգիա, իսկ ավելի ուշ` կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան: Չվերթներն իրականացվում են Boeing 737-500 և Boeing 737-700 ինքնթիռներով: