Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2016 10:39
Ալեքսանդր Ավանեսով

«Գազպրոմ Արմենիան» առաջվա նման առաջին տեղն է զբաղեցնում խոշորագույն հարկատուների ցուցակում

«Գազպրոմ Արմենիան» առաջվա նման առաջին տեղն է զբաղեցնում խոշորագույն հարկատուների ցուցակում

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշորագույն հարկատուների ցուցակում ՀՀ պետբյուջեի վճարումների ընդհանուր գումարով «Գազպրոմ Արմենիան» առաջվա նման առաջին տեղն է զբաղեցնում: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունը վճարել է 29,830,848.0 հազար դրամ:

Ցուցակում տեղ են գտել նաև ընկերության դուստր կառույցները: Այսպես, 18-րդ տեղն զբաղեցնում է «Տրանսգազ» ՍՊԸ` վճարումների 3,866,624.2 հազար դրամ ընդհանուր գումարով: 858-րդ տեղն զբաղեցրել է «Կորպորատիվ կապի համակարգերի և միջոցների շահագործում և սպասարկում» ՍՊԸ, որը 87,060.4 հազար դրամ է վճարել պետական գանձարան:  703-րդ տեղում հայտնվել է «Ավտոգազ» ՍՊԸ (110,111.2 հազար դրամ),   885-րդ տեղում է «Արմավիրգազմաշ» ՍՊԸ (83,954.5 հազար դրամ):

Պայմանագրով «Գազպրոմ Արմենիայի» հանձնարարությունները կատարող «Էյ ընդ Ջի Սերվիս» ընկերությունը 97-րդ տեղն է զբաղեցնում հարկատուների ցուցակում` վճարումների 928,290.0 հազար դրամ գումարով: