Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2016 16:54
Ալինա Հովհաննիսյան

Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը

Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը

Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016 թվականի 9-ամիսների տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված տվյալները ներկայացված  են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի  2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված  տվյալներում:

 

Աղբյուրի համաձայն, 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուները 2016 թվականի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:

 

Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք պետական ​​բյուջեին 2016 թվականի 9 ամիսների ընթացքում վճարել են 14 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`13.3%), այդ թվում, 12.7 մլրդ դրամը շահութահարկի և եկամտահարկի գծով (տարեկան անկումը`16%):

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 154,6 մլրդ դրամ, տարեկան անկումը`5%: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում բանկային համակարգը ապահովել է 16,4 մլրդ դրամի զուտ շահույթ, տարեկան աճը`24,7%: