Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2016 17:18
Ալեքսանդր Ավանեսով

Դեսպան. Հույն գործարարները կայցելեն Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով

Դեսպան. Հույն գործարարները կայցելեն Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական  զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը: