Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016 14:47
Ալեքսանդր Ավանեսով

«Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն նախապատրաստվում է աշուն-ձմեռ ժամանակաշրջանին

«Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն նախապատրաստվում է աշուն-ձմեռ ժամանակաշրջանին

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ում տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը համալիր հարցադրումներ է ներկայացրել Ընկերության ընթացիկ գործունեության, ֆինանսա-տնտեսական գործունեության, մատուցվող ծառայության որակի բարձրացման, ընկերության աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի հետ կապված:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում հանրապետության գազամատակարարման համակարգի օբյեկտների պատրաստվածության հարցին: Նշվել է, որ ընկերության կողմից տարվող աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները մաքսիմալ պետք է ապահովեն բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարումը: Տրվել են հանձնարարականներ` կատարման համապատասխան ժամկետներով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ: