Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2016 14:56
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար ստեղծված է իդեալական ներդրումային դաշտ

Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար ստեղծված է իդեալական ներդրումային դաշտ

Արմինֆո.  ԱրմԻնֆո լրատվական գործակալության հարցերին պատասխանում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը

 

Հայաստանում Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դիտարկվում է երկրի ընդհանուր էներգետիկ անվտանգության համատեքստում: Ո՞ր փուլում է գտնվում այդ նախագծի իրականացումը:

 

Նախագիծը պետք է ավարտվի 2019 թվականին: Այն պետք է սինխրոնացվի Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ի շինարարության հետ, ինչը թույլ կտա ստեղծել միասնական էներգետիկ միջանցք: Նախագծի շրջանակներում նախատեսվում է 722 էլեկտրական սյուների տեղադրում, ընդ որում, 65 սյուների հենարաններն արդեն պատրաստ են: Գործնականում, բոլոր հատվածները, որոնցով պետք է անցնի ԷՀԳ-ն, արդեն գնված են: Ավարտվել է սարքավորումների թեստավորումը, որը բերվել է Հայաստան և պահեստավորվել: Սարքավորումների տեղադրման գործընթացը բավականին արագ է: Ավելի բարդ խնդիր է սյուների համար նախատեսված հողատարածքների գնումը, հենարանների հիմքերի ստեղծումը, մուտքային ճանապարհների կառուցումը: Այն ծավալուն աշխատանքը, որը ներկայումս կատարվում է, նկատելի չէ, բայց, իրոք, կատարվում է: Ներկայումս կան եղանակային պայմանների, ինչպես նաև ԷՀԳ-ների համար հողատարածքների ձեռքբերման հետ կապված որոշակի պրոբլեմներ, ինչի համար պահանջվում է համայնքների թույլտվությունը: Ընդ որում, յուրաքանչյուր համայնք ունի իր յուրահատկությունը: Այնուամենայնիվ, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Դրանք պետք է համակցված լինեն Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ի հետ, որը նույնպես պետք է շահագործման հանձնվի 2019 թվականին:

 

Հայաստանի էներգետիկ ռազմավարության բաղադրիչներից մեկն էլ հողմային էլեկտրակայանների կառուցումն է: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

 

Հողմային էներգետիկայի զարգացումը հանդիսանում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման առաջնահերթություններից մեկը, քանի որ թույլ է տալիս դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները: Առաջիկայում Հայաստան կայցելի իրանական ՄԱՌՆԱ ընկերության փորձագետների խումբը, որը կսկսի ուսումնասիրել տեղանքը հողմային էլեկտրակաաններ կառուցելու համար: Դա կլինի երկրորդ այցը վերջին ժամանակներում: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել 50 մեգավատ հզորությամբ հողմակայաններ: Փորձագետները տեղում կիրականացնեն եղած պաշարների ուսումնասիրությանն ուղղված չափումներ: Մեզ մոտ արդեն կատարվել են համապատասխան չափումներ, բայց կա չափումները 80-100 մետր բարձրությամբ տարածքներում կատարելու անհրաժեշտություն, որպեսզի հաշվարկային շեղումները լինեն աննշան: Ներկայումս անհրաժեշտ աշխատանքների կատարումն անհնար է եղանակային պայմանների պատճառով: Ձմեռային շրջանում Հայաստանն իր վրա կվերցնի գրանցման, լիցենզիաների տրամադրման, թույլտվության ծախսերը, որպեսզի հաջորդ տարվա մարտ-ապրիլին առաջին սյուներն արդեն լինեն կանգնած: Այնուհետև, մեկ տարվա ընթացքում, կկատարվեն չափումներ, և միայն դրանից հետո իրանական ընկերությունը կնախագծի հողմային էլեկտրակայանի նախագիծը: Շինարարությունը կարող է ընթանալ 6 ամսից մինչև 1 տարի: Այսպիսով, 2018 թվականի վերջին և 2019-ի սկզբին մենք կարող ենք տեսնել այդ կայանը: Բայց պետք է նկատեմ, որ այդ նախագիծը կլինի միայն սկիզբը: Դա կլինի միայն առաջին փուլը: Հայաստանը ներդրողներին կտրամադրի շատ լավ պայմաններ: Օրինակ, էլեկտրաէներգիայի երաշխավորված ձեռքբերում 20 տարիների ընթացքում, լավ սակագին, որը թույլ կտա ետ վերադարձնել ներդրված գումարները: Բացի այդ, իրանական ընկերությունից բացի կան նաև այլ ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցելու հարցում: Դրանք ընկերություններ են Արաբական Էմիրություններից, Իսպանիայից, Իտալիայից, Չինաստանից: Այդ երկրների ընկերությունների ներկայացւոցիչները հաճախ են այցելում և ուսումնասիրում տեղանքը, կատարում չափումներ: Բայց նրանցից ոչ մեկը դեռ չի համարձակվում անել առաջին քայլը:

 

Բարդ կլինի առաջին ներդրողների համար, բայց հետագայում պրոբլեմներ չեն լինի: Մանավանդ, որ ներդրումների ներգրավման հիմքերն ստեղծված են: Մենք գիտենք, թե որտեղ կա լավ ռեսուրս: Օրենսդրական դաշտը լիովին կարգավորված է, կան ներմուծվող սարքավորումների դիմաց մաքսային վճարներից ազատելու երաշխիքներ: Ոլորտի զարգացման համար ստեղծված է իդեալական ներդրումային դաշտ: Օբյեկտիվ պրոբլեմներ կան լոգիստիկայի առումով: Հողմային էլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ է կառուցել մոտեցող ճանապարհ, որն անհրաժեշտ է նաև սպասարկել: Կան նաև այլ խնդիրներ, բայց քանի որ ռեսուրսները բավարար են, բոլոր այդ և մյուս խնդիրները լուծելի են: Մինչև 2020 թվականը, ըստ կառավարության ծրագրի, նախատեսվում է կառուցել 200 մեգավատ հզորությամբ հողմակայաններ: Նախագիծը լիովին իրացվելի է, նկատի ունենալով այն հետաքրքրությունը, որը նկատվում է ներկայումս:

 

Հայաստանը մեծ ռեսուրսներ ունի նաև արևային էներգետիկայի ոլորտում: Նախատեսվում է 2017 թվականից սկսել ֆոտովոլտաժային պանելների տեղադրման նախագիծը: Ի՞նչ կարող է դա տալ հանրապետությանը:

 

Ներկայումս երկրի ողջ տարածքում իրականացնում ենք արևային պանելների ներդրման ծրագիր: Արևի էներգիան հանդիսանում է էներգիայի փոփոխական աղբյուր: Երբ կա արև, էլեկտրաէներգիա արտադրվում է, իսկ երբ ամպամած է, այն անհնար է արտադրել: Ինչպես է լուծվում այդ պրոբլեմը: Էլեկտրական ցանցերի միջև էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխանցումների միջոցով: Արևի կողմից օրվա ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը գիշերվա ընթացքում փոխհատուցվում է էլեկտրական ցանցերի կողմից: Մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայանների սեփականատերերը կարող են ցանցին էլեկտրաէներգիա մատակարարել առանց ԱԱՀ-ի, ինչպես նա իրենց մատակարարումների հաշվին կարող են ունենալ էլեկտրաէներգիայի հաշիվների դուրսգրումներ: Այդ նպատակով փոփոխություններ են կատարվել 5 տարբեր օրենքներում: Նման կայանների սեփականատերերն ազատված են լիզենզիայի, սաարքավորումների ներմուծման պետական տուրքների վճարումից, ցանցն անվճար իրականացնում է կուտակումը: Մի խոսքով, ոլորտի համար ստեղծված են բոլոր պայմանները, ինչպիսին կարող է նույնիսկ չլինել զարգացած երկրներում:

 

Ընդհանրապես, ոլորտը լիովին ազատականացված է, ոլորտի զարգացման համար ստեղծված են նախադրյալներ: Արդյունքը, առևտրային բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների դրական արձագանքն էր, որոնք համաձայնվեցին ֆինանսավորել ոլորտը: Արդեն կան 4-5 մասնագիտացված վարկային ծրագրեր, ուղղված տեխնոլոգիաների զարգացմանը: Ես ինքս առաջինը հանրապետությունում նման տեխնոլոգիա տեղադրեցի իմ տանը, պանելները լիզինգով ձեռք բվերելով 10.5% տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով: Հոկտեմբերի դրությամբ ես չունեմ էլեկտրաէներգիայի սպառման հաշիվներ: Անցյալ շաբաթ իմ տան մոտ գտնվող շենքերը զրկվեցին էլեկտրաէներգիայից, բացառությամբ իմի: Արևային մարտկոցների առկայությունն ինչ-որ ձևով առաջացնում է անկախության տարրեր, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի գների տատանումների նկատմամբ: 7 տարի անց, լիզինգի մարումից հետո, ես 20 տարի կստանամ անվճար էլեկտրաէներգիա: Ոլորտն, ընդհանրապես, արագ է զարգանում: Միայն վերջին 3 ամիսներին ավելի շատ պանելներ է տեղադրվել, քան երկրի ողջ պատմության ընթացքում: Տեղադրված ֆոտովոլտաժային պանելների քանակի մասին վերջնական տվյալները կհրապարակվեն տարեվերջին: Մենք պայմաններ ենք ստեղծում արդյունաբերական հզորությունների համար, անմիջական սպառման վայրում: Եվ չկա գեներացիայի այս կամ այն օբյեկտից էլեկտրաէներգիա մատակարարելու անհրաժեշտություն: Մեր կոչը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն օգտվեն այդ ծառայությունից: Մանավանդ, որ այն չի նախատեսում սկզբնական ներդրումներ: Առևտրային բանկերի վարկային պայմանները ձևավորված են այնպես, որպեսզի ամսական լրացուցիչ վճարներ չլինեն: Փաստորեն, էլեկտրաէներգիայի այն ծավալները, որոնք ուղղվում են ցանցին, հանդիսանում են վարկի վճարումները: Երկիրի քաղաքացիների որոշակի պասիվությունը նման պայմաններում, պարզապես անտրաբանական է:

 

Բացի այդ, մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանների համար սահմանվում է այնպիսի սակագին, որը հավասար է 46.64 դրամի`1 կՎտ/ժամի դիմաց: Նպատակը`մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանների շինարարության համար շուկա բացելն է: Այդ սակագինն առավելագույնս մոտ է վարկային լավ ռեսուրսներ ներգրավելու հնարավորությանը: Հաջորդ տարի Հայաստանում արդեն կլինեն այդպիսի արևային էլեկտրակայաններ: Կարևոր է նաև, որպեսզի նախագծի իրականացումն ունենա լայն աշխարհագրություն` արտադրությունը և սպառումը հավասարակշռելու, ինչպես նաև ցանցի վրա փոփոխական հոսանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Ոլորտի զարգացումով կվերանայվեն նաև սակագները նոր կայանների համար:

 

Հաջորդ փուլը խոշոր արևային էլեկտրակայանի կառուցումն է: Այդ գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են – տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: Մրցույթի հաղթողի հետ կստորագրվի ենթավարկային պայմանագիր: Մրցույթի հաղթողը պետք է սպասարկի վարկը: Մրցույթը կհայտարարվի հաջորդ տարվա սկզբին:

 

Հայաստանի Քարքար բնակավայրում շարունակվում են գեոթերմալ էներգետիկայի զարգացման հնարավորությունների ուսումնասիրությունները: Ո՞ր փուլում են ներկայումս այդ ուսումնասիրությունները և ե՞րբ կարելի է սպասել գերոթերմալ էլեկտրակայանի շինարարության մեկնարկին:

 

Այդ նախագիծը նույնպես իրականացվում է կլիմայական ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 մլն.դոլար, որից 28 մլն. դոլարն ուղղվում է արևային էներգետիկայի ոլորտի հնարավորությունների ուսումասիրմանը, 9 մլն.դոլար կազմում է գեոթերմալ էներգետիկայի բաղադրիչը և 3 մլն. դոլար – փոքր էլեկտրակայանների զարգացման բաղադրիչը: Վերջին նախագիծն իրականացվում է նաև ՎԶԵԲ-ի, ինչպես նաև Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ: ՎԶԵԲ հետ համատեղ սկսում ենք իրականացնել 150 եվրո ծավալով վարկային ծրագիր: ՎԶԵԲ-ը նախագիծը կիրականացնի մասնավոր բանկերին ֆինանսավորելու միջոցով, ինչը թույլ կտա ակտիվացնել ֆինանսական շուկան`այլընտրանքային էներգետիկայի ոլորտը զարգացնելու նպատակով:

 

Վերադառնալով Ձեր հարցին նշեմ, որ Հայաստանում Քարքարից բացի կան նաև այլ հեռանկարային վայրեր, օրինակ, Ջերմաղբյուրը, Լիձորը, նման վայրեր կան Վրաստանի հետ սահմանին և Սիսիանում: Բայց մինչև պետությունը չհաստատի ռեսուրսների առկայությունը, դժվար է ակնկալել ներդրումների ներգրավման հնարավորությունը: Չէ որ միայն հետազոտություններին և հորատումներին անհարժեշտ է 2-3 մլն.դոլար: Ոչ մի ներդրող չի կատարի ներդրումներ, առանց հաշվի առնելու ռիսկերը: Դրա համար էլ դրամաշնորհային միջոցներ են ներգրավվել կլիմայական ներդրումային հիմնադրամից: Պետությունը նույնպես մասնակցում է նախագծին, համաֆինանսավորելով ծրագիրը: Անցյալ տարի դեպի Քարքար ստեղծվել է լավ ճանապարհ, որը հետագայում կծառայի շինարարությանը և գեոթերմալ էլեկտրակայանի շահագործմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն.դոլար: Ընթացիկ տարում կատարվեցին 1500 մետր խորությամբ հորատման աշխատանքներ: Թեստավորումը, որը կատարվում է աշխարհի լավագույն լաբորատորիաներում, վկայում է զրոյից բարձր 122.5 աստիճան ջերմության առկայության մասին: Ներկայումս ձեռնամուխ ենք եղել մինչև 2 հազար մետր խորությամբ երկրորդ հորատանցքի փորմանը: Առաջին արդյունքները, ըստ տարբեր գնահատականների, բավականին հուսադրողն են: Անհրաժեշտ է ընդամենը փորել 3 հորատանցք: Եվ եթե 2 հազար մետր խորության վրա կստացվեն դրական արդյունքներ, մասնագետները կորոշեն երրորդ հորատանցքը փորելու անհրաժեշտությունը: Բայց ամենագլխավորն այն է, որ ակնհայտ է, որ Քարքար բնակավայրում ռեսուրսներ, անկասկած, կան: Հարցը բոլոր ռիսկերը նվազեցնելու մեջ է: Հետազոտությունների կատարումից հետո կմշակվի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ հետո այն կհանվի մրցույթի: Կայանի մոտավոր հզորությունը կկազմի 30 մեգավատ, տարեկան արտադրությունը` 220-250 մլն.կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը հավասար կլինի սպառման ծավալների 2.4%-ին: Կայանը կլինի բազիսային, այսինքն, կաշխատի շուրջօրյա ռեժիմով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծումՀայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափԺամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69