Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր առջև խնդիր է դնում ավելացնել ոչ թե սպառողների թիվը, այլ սպառվող բնական գազի ծավալները: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հարցին:
Պատգամավորը նշել է, որ գազի սակագինն ունի կոռուպիոն բնույթ: Նա կասկած է հայտնել, որ ընկերությանը կհաջողվի ավելացնել գազի սպառողների թիվը, իջեցնել Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծվող ռուսական գազի տեղափոխման սակագինը, ինչպես նաև իրականացնել ներդրումային ծրագրեր: Արամ Մանուկյանը նաև չի հավատում, որ Գազպրոմն իր վրա կվերցնի բոլոր ռիսկերը, որոնց կարող է բնախվել նրա հայաստանյան «դուստրը»:
Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ Հայաստանը Վրաստանին գազի տրանզիտի դիմաց երբեք միջոցներ չի վճարել: Խոսքը գնում է այն մասին, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն ավարտվում է Վրաստանի կառավարության և Գազպրոմի միջև համաձայնագիրը`Վրաստանի տարածքով ռուսական գազի տրանզիտի ծավալների և սակագների վերաբերյալ: «Հետևաբար, ասել, որ սակագինը չի իջնի, ճիշտ չէ, քանի որ մենք դեռ ոչինչ չգիտենք սակագնի մասին»,-գտնում է նախարարը, հավելելով, որ սակագնի մոտավոր հաշվարկը ներկայացվել է Գազպրոմ-Արմենիա ընկերության կողմից:
Նախարարը նշել է նաև, որ ընկերության ներդրումային ծրագիրը դեռ հաստատված չէ, բայց լուրջ շեղումներ չեն լինի: Ինչ վերաբերվում է ռիսկերին, ինչպես նշել է նախարարը, դրանք կսահմանվեն բանակցությունների արդյունքում:
RUB | 4.75 | -0.06 |
USD | 381.57 | -0.19 |
EUR | 447.43 | -1.37 |
GBP | 508.82 | -3.58 |
CAD | 276.86 | -0.24 |
JPY | 24.54 | -0.11 |
CNY | 54.17 | -0.04 |
CHF | 479.06 | -0.48 |

