Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016 14:03
Ալեքսանդր Ավանեսով

Գլխավոր տնօրեն. Հայաստանի բնական գազի բոլոր զպառողները 2017 թվականից կարող են տնտեսել 13.4 մլրդ.դրամ

Գլխավոր տնօրեն. Հայաստանի բնական գազի բոլոր զպառողները 2017 թվականից կարող են տնտեսել 13.4 մլրդ.դրամ

Արմինֆո. Հայաստանի բնական գազի բոլոր զպառողները 2017 թվականից կարող են տնտեսել 13.4 մլրդ.դրամ (մոտ 28 մլն.դոլար): Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողնրին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որն այսօր հաստատել է հանրապետությն նսպառողների համար բնական գազի սակագների վերանայման մասին ընկերության հայտը:

Ըստ Թադևոսյանի, այդ 13.4 մլրդ.դրամը կարող էր դառնալ ընկերության եկամուտը, եթե սակագները մնային նույնը: Նա նշել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից լրանում է հայկական «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ և «Վրաստանի գազի արտահանման ընկերության» միջև բնական գազի մատակարարման մասին պայմանագրի ժամկետը: Ըստ ներկայիս պայմանագրի, Վրաստանը տրանզիտի դիմաց վերցնում է գազի ծավալի 10%-ը: Ըստ տնօրենի, ակնհայտ է, որ այդ ծավալների ընդհանուր գումարը զգալիորեն գերազանցում է գազի բոլոր միջազգային գները, վստահություն հայտնելով, որ գազի տրանզիտի սակագինը զգալիորն կիջնի, ինչը կբերի նաև ռուսական գազի սակագնի իջեցման, ինչը կավելացնի գազի սպառման ծավալները հանրապետությունում: Նոր սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականից, հաշվարկված են 1.721 մլրդ.խոր.մետր սպառման ծավալաներով: Այժմ սպասվում է այդ ծավալներ իավելացում: Դրա հետ մեկտեղ, հաջորդ տարվանից Գազպրոմ Արմենիան չի նախատեսում մի շարք խոշոր ծրագրերի իրականացում, հատկապես կապիտալ շինարարության գծով:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):