Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2017–2019 թթ. ներդրումային ծրագիրը:
Ինչպես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը, 2017–2019 թթ. նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 34,72 մլրդ. դրամ, որից գազափոխադրման համակարգում ` 26,92 մլրդ. դրամ, գազաբաշխման համակարգում` 7,80 մլրդ դրամ:
Ներդրումային ծրագրի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ: