Արմինֆո.Հայաստանում կխստացվեն արժեթղթերի շուկայում հնարավոր չարաշահումների գծով պատժամիջոցները: «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթի համապատասխան փոփոխությունները դեկտեմբերի 6-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են ՀՀ Ազգային ժողովում:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով, երկրորդ ընթերցմանը պատգամավորներից ստացվել է 2 առաջարկ, որն ընդունվել է: Ըստ Երիցյանի, փոփոխությունների նպատակն արժեթղթերի շուկայի թափանցիկության բարձրացումն է և պաշտպանվածության ապահովումը ներդրողների համար: Այդ նպատակով նախատեսվում են նոր, ավելի պրոդուկտիվ գործիքներ, ինչպես նաև պատշաճ միջազգային համագործակցություն և միջազգային ստանդարտների ներդրում, ինչը թույլ կտա խուսափել գնային տատանումներից և ծպտյալ գործարքներից, որոնց բացահայտումը կպաշտպանի ներդրողներին:
Բացի այդ, պահանջներ կան ԵԱՏՄ գծով, քանի որ ԵԱՏՄ-ն մտադիր է ստեղծել արժեթղթերի առևտրի միասնական հարթակ: Փոփոխույթուններ են նախատեսվում նաև Քրեական օրենսգրքում: Մասնավորապես, սահմանվում է չարաշահումների երկու տեսակ: Առաջինը, ներքին տեղեկատվության անբարեխիղճ օգտագործումը, ինչի արդյունքում ինսայդերը, որն ունի բացառիկ ինֆորմացիա, բարձր շահույթ է ստանում մյուս ներդրողների հաշվին: Այդ դեպքում 20 մլն.դրամից ավելի գործարքների դեպքում ինսայդերի նկատմամբ նախատեսվում է քրեական պատիժ: Երկրորդը, նախատեսվում է խստացնել պատասխանատվության միջոցները գնային չարաշահումների համար: Շուկայի զանազան մասնակիցներ կարող են պահել արժեթղթերի գները բարձր, կամ էլ ցածր մակարդակներում: Արդյունքում, ներդրողները, հատկապես օտարերկրյա, որոնք իրականացնում են ինստիտուցիոնալ ներդրումներ, հայտնվում են բարդ իրավիճակում: «Օրենքի ընդունման արդյունքում, շուկայում տեղի ունեցող չարաշահումներից խուսափելուց բացի, սպասվում են նաև դրական արդյունքներ`մրցունակության և թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև ներդրուկային միջավայրի ակտիվացումը»,-ասել է Երիցյանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |