Արմինֆո. «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ խորհրդարանի պատգամավորների կողմից ստացվել է 339 հայտ: Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի վերջնական տարբերակը:
Ըստ նախարարի, 339 առաջարկություններից 31-ն ընդունվել է, 104-ը մերժվել, իսկ 204 հայտերի գծով տրվել են պարզաբանումներ: Նախարարը նշել է բոլոր առաջարկներն ընդունելու անհնարինությունը, քանի որ պետական բյուջեն ինքնին սահմանափակ է և պահպանողական: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, բյուջե-2017-ի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները սկզբնական տարբերակի համեմատ մնացել են անփոփոխ: Քննարկումների արդյունքում ՀՀ կառավարույթունը որոշել է կատարել որոշ ճշգրտումներ: Եկամտային մասում հիմնական փոփոխությունները պայմանավորված են փոխարժեքների փոփոխություններով: Արդյունքում, կառավարությունն ակնկալում է եկամտային մասի 11 մլն դրամով կրճատում: Ստացված առաջարկների հիման վրա բյուջետային ծախսերի կրճատումը կկազմի մոտ 16.1 մլրդ դրամ, որից 13 մլրդ դրամ կկազմեն ավելացված արժեքի հարկի գծով վերադարձված գումարները: Մյուս կապիտալ ծախսերի կրճատումը կկազմի 1,1 մլրդ դրամ, 327.4 մլն դրամի կրճատումները պայմանավորված են գազի սակագնի փոփոխությունով: Պետական ոչ առևտրային կազմակերպությունների թվի օպտիմալացման արդյունքում կառավարությունն ակնկալվում է նվազեցնել ծախսային մասը 295 մլն դրամով: ՊՈԱԿ օպտիմալացման գործընթացը շարունակվում է, քանի որ դրա մասով տնտեսումը կշարունակվի, ասել է նախարարը, ընդգծելով, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը թույլ է տալիս հետագայում համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթում:
Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարն ասել է, որ գործադիրը նախատեսում է ավելացնել բյուջետային ծախսերը: Այսպես, կառավարության պահուստային ֆոնդը կաճի 8 մլրդ դրամով, Արփա-Սևան թունելի վերանորոգման ծախսերը`1,9 մլրդ դրամով, նպատակային վարկերի և դրամաշնորհների համաֆինանսավորմանը կուղղվի 2.1 մլրդ դրամ, իսկ աղետի գոտում բնակարանով ապահովմանը` մոտ 590 մլն դրամ: Ըստ ֆինանսների նախարարի, իր հիմնական ցուցանիշներով բյուջեի պատկերը հետևյալն է: Տնտեսական աճը կկազմի մոտ 3.2%, ինդեքս-դեֆլյատորը` 1.7 (այս տարի կկազմի, ըստ ֆինանսների նախարարության, մոտ 2.4%), դեֆիցիտը կկազմի 150, 1 մլրդ դրամ: Մինչև տարեվերջ ՀՆԱ դեֆլյատորը նախատեսված չէ, իսկ 2017 թ.-ին այս ցուցանիշը կլինի մոտ 101.7%: Հայաստանի պետբյուջեի եկամտային մասն առաջարկվում է բարձրացնել 27 մլրդ դրամով, մինչև 1 210 մլրդ.դրամ, ծախսային մասը կրճատել մոտ 13 մլրդ.դրամով, մինչև 1 360 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով`մոտ $ 2.87 մլրդ): (եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 22,4%)): 2016 թվականի բյուջեով ամրագրված էր 1 տրլն 186.3 մլրդ դրամ (եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը`21.8%): Եկամուտների կառուցվածքում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 1 135 մլրդ դրամ (2016 թ.`1065 մլրդ դրամ):