Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016 14:10
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կգործեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ

Հայաստանում կգործեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուրե, «Հայջրմուղկոյուղիե, «Նոր Ակունքե, «Շիրակ-ջրմուղկոյուղիե և «Լոռի-ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց.  ա. «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա, բ. «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները. 1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: