Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016 20:37
Կարինա Մելիքյան

ԵՄ համաձայնվել է Հայաստանին հատկացնել 880 հա.եվրո արտաքին աուդիտի համակարգի թափանցիկության, արդյունավետության և անկախութւյան ծրագրի ապահովմանը

ԵՄ համաձայնվել է Հայաստանին հատկացնել 880 հա.եվրո արտաքին աուդիտի համակարգի թափանցիկության, արդյունավետության և անկախութւյան ծրագրի ապահովմանը

Արմինֆո. Եվրամիությունը համաձայնվել է Հայաստանին հատկացնել 880 հա.եվրո արտաքին աուդիտի համակարգի թափանցիկության, արդյունավետության և անկախության ծրագրի ապահովմանը:

Ինչպես նշվում է ՀՀ Վերահսկիչ պալատի և Եվրամիության համատեղ հաղորդագրությնա մեջ, Հայաստանում արտաքին հաշվեքննության (աուդիտի) համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման ծրագրին Եվրոպական միության օժանդակությունը կազմում է 880 հազար եվրո (ընդհանուր ծրագրի 88 տոկոսը), ինչը պայմանագրի կնքման օրվա դրությամբ համարժեք է 458.576.800 հայկական դրամի:

Վերահսկիչ պալատի, Եվրոպական Միության և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության վերոնշյալ համագործակցության ընդհանուր նպատակն է ուժեղացնել Հայաստանի արտաքին հաշվեքննության (աուդիտի) համակարգի անկախությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը:

Ընդհանուր նպատակն ուղղված է կոնկրետ նպատակի իրականացմանը, որն է՝ համապատասխանեցնել ՀՀ վերահսկիչ պալատի իրավական շրջանակը և վերահսկողության գործընթացներն Հաշվեքննիչ (աուդիտի) բարձրագույն ինստիտուտների միջազգային ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին:

Եվրոպական միության օժանդակած ծրագիրը համապատասխանեցվել է Գերմանիայի միջազգային համագործակցության Հանրային ֆինանսների կառավարումը հարավային կովկասում տարածաշրջանային ավելի ընդգրկուն ծրագրին: