
Արմինֆո. Այսօր գիշերը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։ Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն:
Այսօր համանման դեպք է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանությունից, հարձակում է եղել նաև Սարյան փողոցում տեղադրված «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» բանկոմատի վրա: Պայթեցնելով բանկոմատը` հանցագործը կամ հանցագործներն առևանգել են 7,5 մլն դրամ, իսկ մնացած 3 մլն դրամը չեն հասցրել տանել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան անձինք: Իրավապահները հետաքննություն են վարում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» առաջատար դիրքեր են զբաղեցնում Հայաստանի քարտային շուկայում ` ինչպես պլաստիկ քարտերի թվով, այնպես էլ բանկոմատային ցանցի ընդգրկմամբ: 2014 թվականի հոկտեմբերից այդ երկու խոշոր բանկերը գործարկել են «Միասնական բանկոմատային ցանց» նախագիծը: Միավորված ցանցը կազմում է հանրապետության ողջ բանկոմատային ցանցի մեկ երրորդը (ավելի քան 365 բանկոմատ)` ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բոլոր մարզերի առավելագույն ընդգրկմամբ:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

