Արմինֆո. Այսօր մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախապես հայտարարած սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման քննությունը, որին նախնական հայտ ներկայացրած 53 դիմորդներից մասնակցել է 49-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն մամուլի ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ և քննական հանձնաժողովի նախագահ Արթուր Հովհաննիսյանը որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացրել է թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել է քննական հարցաշարերը և այն լրացնելու համար տրվել է 150 րոպե ժամանակ:
Սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 49 մասնակցից թեստավորման փուլի 90 տոկոսի շեմը հաղթահարել և այդպիսով քննության հարցազրույցի փուլ է անցել 42 մասնակից:
Հարցազրույցի փուլը մասնակիցների հետ անցկացվում է իրենց կողմից պատահական ընտրված հարցատոմսերի միջոցով. արդյունքների ամփոփման հիման վրա որակավորման ստուգման քննությունը հաղթահարած մասնակիցների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

