Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին 2 տարով երկարաձգել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընկերության` ռուսական գազի մատակարարման լիցենզիայի գործողությունը:
Ինչպես նիստում նշել է ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզիաների վարչության ղեկավար Սեդա Շահինյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության լիցենզիան կգործի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում, խոսքը գնում է բացառապես ռուսական գազի մատակարարման մասին: Ինչ վերաբերվում է բնական գազի մատակարմանն Իրանից, այդ գործընթացը կարգավորվում է այլ նորմատիվային փաստաթղթերով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ի նիստում ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար: Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ:
RUB | 4.32 | -0.06 |
USD | 387.50 | -0.53 |
EUR | 420.32 | -1.24 |
GBP | 493.91 | -1.02 |
CAD | 283.59 | -0.62 |
JPY | 24.64 | -0.10 |
CNY | 53.45 | -0.12 |
CHF | 424.29 | -0.39 |