Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 16:39
Ալեքսանդր Ավանեսով

Հաստատվել է Որոտանի կասկադ ՀԷԿ-ի արդիականացման ներդրումային ծրագիրը

Հաստատվել է Որոտանի կասկադ ՀԷԿ-ի արդիականացման ներդրումային ծրագիրը

Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հաստատել է «Կոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ 2016-2017 թվականների ներդրումային ծրագիրը, որը հանդիսանում է Որոտանի կասկադ ՀԷԿ-ի սեփականատերը:

Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 98.1 մլն.դրամ: Նախատեսվում է, մասնավորապես, 10.4 մլն.դրամ ուղղել տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի համար սարքավորումների ձեռքբերմանը, իսկ Երևանում սերվերի անխափան գործունեությնա ապահովմանը կուղղվի 1.4 մլն.դրամ: Բացի այդ, կապի մաշված համակարգի փոխարինմանը կուղղվի 9 մլն.դրամ, իսկ շրջական միջավայրի նկատմամբ ազդեցության գնահատմանը`7 մլն.դրամ: Կլինեն նաև այլ ներդրումներ, այդ թվում, մոտ 5 մլն.դրամ կուղղվի չափիչ սարքավորումների ձեռքբերմանը:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին տեղեկացվել էր, որ Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գույքային համալիրը, որը հանդիսանում է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության սեփականությունը, վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով կգրավադրվի: Գույքի գրավադրման թույլտվությունը տրվել է դեկտեմբերի 7-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ինչպես նշել է ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության ղեկավար Սեդա Շահինյանը, ընկերության 100% բաժնետոմսերը նախատեսվում է հավասարաչափ բաշխել

HSBC Trustee Company, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդեռլանդների զարգացման և ֆինանսների հիմնադրամ (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման հիմնադրամ (DEG) ֆինանսական կազմակերպույթունների և Հայաստանի Հանրապետության միջև: Գույքի գրավադրումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 150 մլն. եվրո, չհաշված կառավարության կողմից գերմանական KfW բանկից ներգրավված 51 մլն. Եվրոն մինչև Կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերակնքել պայմանագիրն ամերիկյան «Contour Global» ընկերության հետ, 51 մլն.եվրո վարկի մանացած մասով ամերիկյան ներդրողների պարտավորությունները հստակեցնելու նպատակով: 2015 թվականի օգոստոս 12-ին Ամերիկյան «Contour Global» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին Որոտանի կասկադի ակտիվները $ 180 մլն-ով ձեռքբերելու գործարքի ավարտի մասին: 2015 թվականին բաժին է ընկել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 15%-ը: Ընկերությունն ստացել է Որոտանի կասկադ-ի երեք ՀԷԿ-երը 25 տարով շահագործելու լիցենզիա, 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այդ թվում`Սպանդարյան ՀԷԿ-ը (76 ՄՎտ), Շամբիի ՀԷ Կ-ը (171 ՄՎտ) և Տաթևի ՀԷԿ-ը (157,2 ՄՎտ):