Չորեքշաբթի, 18 Հունվարի 2017 17:29
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Բեռլինում կմասնակցի պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համարե խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթե ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Իգնատի Առաքելյանը կմասնակցի  ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի և Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի և HERMES ընկերության ներկայացուցիչների հետ: