Ուրբաթ, 3 Փետրվարի 2017 17:33
Ալեքսանդր Ավանեսով

Փոքր և միջին ձեռնարկություները սխալ են մեկնաբանել վարչապետի խոսքերը. ՓՄՁ ընկերություններում ստուգումներն իրականացվում են

Փոքր և միջին ձեռնարկություները սխալ են մեկնաբանել վարչապետի խոսքերը. ՓՄՁ ընկերություններում ստուգումներն իրականացվում են

Արմինֆո. Անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանի տասնյակ տնտեսավորղներ փորձեցին պետությունից թաքցնել տասնյակ միլիոն դրամ գումարներ: Այս մասին է ասված ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ:

 

Մասնավորապես, նշում է աղբյուրը, «Օվալ պլաստիկ» ընկերությունը կատարել է 1.703 մլն. դրամի խախտում, ապրանքները մատակարարելով առանց ուղեկցող փաստաթղթերի: Նույն սխալի համար տուգանվել է նաև «Գոլդ շին» ընկերությունը, որը պետությանը պատճառել է 1.118 մլն.դրամի վնաս: Իսկ օրենսդրությունը խախտելու համար «Սթիլ կոնցեռն» ընկերությունը տուգանվել է 2.268 մլն.դրամով:

 

 Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարողներ ճիշտ չեն հասկացել վարչապետի նախորդ տարվա այն հայտարարությունը, որով Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հորդորել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին էլ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Խոսքը գնում է, օրինակ, շրջանառության հարկի, իրական գների, աշխատողների թվի և այլ խախտումների մասին: 2016 թվականի արդյունքների ամփոփումից հետո րավախախտողներն արդեն պարզվել են: Այսպես, առանց համապատասխան փաստաթղթերի մատակարարումներ է իրականացրել «Վան 777» ընկերությունը, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 324.9 հազար դրամի, իսկ անհատ ձեռներեց Կարեն Արամյանի կողմից – 465 հազար դրամի վնաս:  Նման խախտումներ են թույլ տվել նաև բազմաթիվ այլ ընկերություններ: