Արմինֆո. Հայաստանի սպասարկման ոլորտում ծավալներն ավելացել են 7.1%, մինչև 1.2 տրլն.դրամ ($ 2.6 մլրդ), նախորդ տարվա 2.7% աճի փոխարեն: Միայն դեկտեմբերին ծառայությունների ոլորտի աճը կազմել է 10,9%, մինչև 120.7 մլրդ դրամ ($ 250 մլն):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ցուցանիշների տարեկան աճը պայմանավորված էր դինամիկայի բարելավումով`կրթության ոլորտում - 4.8%, առողջապահության ոլորտում - 1,8%, անշարժ գույքի շուկայում - 5.8%, տեղեկատվության և կապի ոլորտում - 0,2%, տրանսպորտի ոլորտում - 17.9%, վարչական և օժանդակ աշխատանքներում - մինչև 2.7%, հանրային սննդի ոլորտում - 0.1%, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական ոլորտում - մինչև 3,9%:
Մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը - 246.9 մլրդ դրամ (ընդհանուր ծավալների 19.5%-ը), ընդ որում, այստեղ առյուծի բաժինը կազմում ոն բանկերը: Երկրորդ տեղում է մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը - 236.2 մլրդ դրամ (ընդհանուրի 18.7%-ը), տարեկան աճը`22.2%: Երրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը`219.7 մլրդ դրամ (17.4%), տարեկան աճը`0,2%, որտեղ հիմնական բեռն ընկնում է հեռահաղորդակցության հատվածին: Իսկ չորրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը`168.4 մլրդ դրամ (13.3%): Առաջատարների հնագյակը եզրափակում է տուրիզմի և հանրային սննդի ոլորտը`94.4 մլրդ դրամ (7.5%):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 482.84 դրամ/$ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`480.49 դրամ/$ 1:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |