
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվար 8-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ փաստաթղթով Հայաստանը համաձայնում է փոփոխություններ կատարել Ասիական զարգացման բանկի հետ կնքած և համաձայնագրի առդիրում թվարկված 11 վարկային համաձայնագրերում` պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր` փոփոխված տոկոսադրույքներով:
